ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկին կմասնակցի Իսրայելի և Լիբանանի միջև ապրիլի 23-ին Վաշինգտոնում կայանալիք ուղիղ բանակցություններին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուբիոյից բացի, բանակցություններին կմասնակցեն նաև Լիբանանում և Իսրայելում ԱՄՆ դեսպաններ Միշել Իսան և Մայք Հաքաբին, ինչպես նաև Պետդեպարտամենտի խորհրդական Մայքլ Նիդհեմը։
Լիբանանը և Իսրայելը ներկայացված կլինեն դեսպանների մակարդակով։ Ապրիլի 14-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Իսրայելի և Լիբանանի միջև 43 տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունների փուլը։ Երկու կողմերն էլ ներկայացված էին դեսպանների մակարդակով։








