Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանի դեմ ԱՄՆ գործողությունները որակել է ոչ կառուցողական։
«ԱՄՆ կառավարության՝ անցյալի գործողությունների նկատմամբ պատմական անվստահությունից զատ, վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ պաշտոնյաների ոչ կառուցողական և հակասական մոտեցումը պարունակում է մեկ տխուր ուղերձ. նրանք ցանկանում են, որ Իրանը կապիտուլյացիայի ենթարկվի, բայց իրանական ժողովուրդը չի զիջի ուժի առաջ», – գրել է նա սոցիալական ցանցերում։
Իրանի նախագահը նշել է, որ պարտավորությունների կատարումը հիմնարար նշանակություն ունի ցանկացած երկխոսության համար։








