ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ, հաղորդում է Axios-ի լրագրողը՝ հղում անելով լիբանանցի պաշտոնյայի։
«Նախագահ Թրամփը զրուցել է Լիբանանի նախագահ Աունի հետ», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով լիբանանցի անանուն պաշտոնյայի, հաղորդել էր, որ Աունը հրաժարվել է բանակցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իսրայելի և Լիբանանի միջև հնարավոր հրադադարի շուրջ, չնայած այն հանգամանքին, որ Թրամփը նախկինում հայտարարել էր երկու առաջնորդի միջև այս շաբաթ բանակցություններ վարելու մասին։








