Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Մինչև հիմա էլ սպասում եմ իրեն. երազներումս հաճախ եմ տեսնում, որ Յուրիս տան դուռը բացում է ու ներս մտնում». կրտսեր սերժանտ Յուրի Հունանովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրիս շատ սիրուն էր, կարծես հրեշտակ լիներ: Յուրահատուկ էր: Հանգիստ երեխա էր, չեմ կարող ասել, որ չարաճճի է եղել: Հանգիստ էր, լսող: Իր աչքերից երևում էր, որ շատ բարի է: Աչքերը երկնքի գույնի էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Զինան՝ Յուրիի մայրիկը: Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է. «Լավ էր սովորում, բայց, այսպես ձևակերպեմ, դժվարությամբ: Որպես մայր՝ միշտ ցանկացել եմ, որ առաջին տեղում լինի: Մի անգամ Յուրին ինձ ասաց. «Մա՛մ, ինչո՞ւ ես ուզում, որ միշտ առաջինը լինեմ, այդպես չի լինի»:

Մինչև իններորդ դասարանը լավ է սովորել: Հետո սկսեց հաճախել ավագ դպրոց: Ֆիզմաթ դպրոցում է սովորել: Յուրին սիրում էր, որ դասարանում համախմբված լինեին, բայց այդտեղ աշակերտներն այդպիսին չէին, ամեն մեկն իր համար էր: Իր հոսքը փոխեց դեպի տնտեսագիտություն: Հետո պարապեց և բարձր բալերով ընդունվեց Ֆրանսիական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» բաժին: Ուսանող լինել չհասցրեց»: Յուրին նաև վոկալի է հաճախել, կարատեի, նկարչության: 2021 թ. հուլիսի 16-ին Յուրին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, որի առաջին վեց ամիսն անցել է Մուղնիում: Հակաօդային պաշտպանության գծով մասնագիտանալուց հետո նա տեղափոխվել է Վարդենիս: Կրտսեր սերժանտի կոչումով շարունակել է ծառայությունը, եղել է նաև ջոկի հրամանատար:

Զորացրվելուց հետո Յուրիի ցանկությունները ուսման մեջ բարձր առաջադիմություն ունենալու մասին էին: «Ուզում էր անվճար սովորել: Չեմ կարող ասել, որ ինչ-որ կոնկրետ ծրագրեր ուներ, որոնք ցանկանում էր իրագործել: Գիտեի, որ ընկերուհի ունի: Բայց այդ թեմայի մասին դեռ չէինք խոսել, ասում էր՝ մամա՛, կգամ՝ նոր...»: 44-օրյա պատերազմի արհավիրքը չի ստիպում Յուրիին կամ նրա ընտանիքին երկմտել որդու պարտադիր զինվորական ծառայության հարցում: «Անկեղծ լինեմ՝ ասելով, որ երևի տղաների ծնողներից շատերը, որոնք արդեն ծառայության էին մեկնելու պատերազմից հետո, չէին վախենում հետևյալ պատճառներով՝ իրենց որդիները չէին մեկնելու Ղարաբաղ ծառայության, և մյուս կողմից՝ մենք չէինք պատկերացնում, որ թշնամին կարող է ներխուժել Հայաստանի տարածք: Բացի դա, ամեն ծնող վստահ է, որ իր երեխային վատ բան լինել չի կարող:

Նույնն էլ ես էի մտածում Յուրիիս մասին: Այնքան բարի էր, յուրահատուկ, որ վստահ էի՝ իր հետ չի կարող վատ բան լինել»: Յուրին երբեք չի տրտնջացել ծառայության ընթացքից, եթե անգամ դժվարություններ է ունեցել, ապա դրանց մասին չի էլ կիսվել ընտանիքի անդամների հետ: «Շատ էր սիրում իր համազգեստը, միշտ ամեն ինչ տեղը տեղին պետք է լիներ: Յուրահատուկ էր վերաբերվում համազգեստին: Երբ Մուղնիում էր ծառայում, ասաց.«Մա՛մ, եթե բոլոր զորամասերն այսպիսին լինեն, բոլորը կուզենան երկու տարուց էլ ավելի ծառայել»: Կարգ ու կանոն կար, իրար նեղացնելու մասին խոսք չկար, համախմբված էին: Վարդենիսի պարագայում մի անգամ լսեցի իր զրույցը և հասկացա, որ այնտեղ կարգ ու կանոնի բացակայությունն իրեն դուր չէր գալիս: Բայց նա կարողացավ ամեն դժվարություն հաղթահարել: Արդեն մեկ տարի ու երկու ամսվա զինծառայող էր»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա: «Սեպտեմբերի 12-ի երեկոյան ութն անց կեսի կամ իննի կողմերն էր, երբ զրուցեցինք: Զարմացա, որ շուտ զանգահարեց. «Մամ, բարի գիշեր, գնում եմ քնելու, հոգնած եմ»: Հարցրեցի՝ Յո՛ւր ջան, այսքան շո՞ւտ: «Հա, մամ, շուտ եմ պառկում, դրա համար էլ շուտ եմ զանգել»»: Յուրան այդ գիշեր դիրքերում է եղել: Հերթապահությունը պետք է հանձներ, մայրիկն ասում է՝ այդ պարտականությունը որդու վրա էր: «Երբ դիրքեր էր բարձրանում, երբեք այդ մասին ինձ չէր ասում: Քնելու, ճաշելու ժամերին էր խոսում՝ մա՛մ, քնում ենք, բարի գիշեր, կամ՝ մա՛մ, գնում ենք հաց ուտելու: Մի խոսք ուներ, միշտ դա էր ասում՝ մա՛մ, Աստված ձեզ հետ: Աստվածապաշտ էր, յուրահատուկ կերպ էր ընկալում Աստվածաշունչը»: Որդու հետ զրուցելուց հետո մայրիկն էլ է պառկում քնելու: «Սրտի ծակոցներ ունեի, ինձ վատ էի զգում, դեղ խմեցի, պառկեցի ու անմիջապես քնեցի: Ժամը տասներկուսն անց կես իմ հեռախոսը սկսեց զանգել: Պատասխանեցի, ծանոթներիցս էր, հարցրեց՝ երեխուց ի՞նչ կա:

Զարմացա, թե ինչո՞ւ է ինձ նման հարց տալիս, հետո պարզվեց, որ արդեն լրահոսում տեսել են, որ թշնամին հարձակվել է Վարդենիսի ուղղությամբ: Սկսեցինք զանգել Յուրիիս, բայց արդեն անհասանելի էր, անհասանելի է մինչ օրս: Թե ինչ է եղել, որ ժամին, ինչպես, ոչնչից տեղյակ չեմ: Առաջին հարձակումը ՀՕՊ-ի վրա է եղել, ստացվում է, որ հենց Յուրիի»: Ընտանիքը 20 օր անց է «գտել» որդուն, այն էլ՝ ԴՆԹ հետազոտությամբ: «Ենթադրում եմ, որ անճանաչելի է եղել: Հիմա արդեն հասկանում եմ, որ մեր հարազատները շատ տեղերում են եղել, փնտրել Յուրիիս, բայց ոչ մի տեղ իրեն չեն գտել: Ամուսինս անգամ նույն տեղը մի քանի անգամ է գնացել, բայց ո՛չ նկարներով, ո՛չ այլ տարբերակներով չի կարողացել հաստատել իր ինքնությունը: Դրա համար հույս ունեինք, որ իրեն ոչինչ չի եղել: Ինձ էլ կողքից ասում էին՝ Յուրին խելացի է, հույսդ մի կտրիր»: Հույսով ապրելու մասին:

«Մինչև հիմա էլ սպասում եմ իրեն: Երազներումս հաճախ եմ տեսնում, որ Յուրիս տան դուռը բացում է ու ներս մտնում: Աստված կա, գուցե մի հրաշք լինի: Գիշերը տղայիդ ասես՝ բարի գիշեր, լույսը բացվի, ու չկարողանա՞ս էլ իրեն գտնել»: Իսկ վերջում ապրելու ուժի մասին: «Կյանքը չէր ձգում, մահն էր գերադասելի: Բայց փոքր տղաս՝ Արսենս ինձ ասաց՝ եթե քեզ վնասես, քո հետևից կգամ: Բացի դա, եթե կա այն մեկ տոկոսանոց հույսը, որ մեկ օր պիտի հանդիպեմ Յուրիիս, ապա չեմ կարող վնասել ինքս ինձ: Աստված ինձ չի ների ու չեմ կարողանա տղայիս տեսնել: Ապրում եմ հանուն Արսենիս և այն հույսի, որ ինչ-որ մի օր հանդիպելու եմ Յուրիիս»: Հ. Գ. Կրտսեր սերժանտ Յուրի Հունանովը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կոտայքի մարզի հայրենի Նոր Գեղիի պանթեոնում:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ