Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2024 թվականին նվազել է... ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով։

«Չեմ ուզում դրամատիզացնել, բայց տուրիստական օպերատորներն ապրիլմայիս ամիսներին չեղարկել են հազարավոր այցեր, կարծում եմ՝ մեծ թվով զբոսաշրջիկներ չեն եկել Հայաստան Երևանում կազմակերպված հանրահավաքների պատճառով, հատկապես այն պարագայում, երբ ռուսական որոշ հեռուստաալիքներ հայտարարեցին մինչև 200 հազար մարդկանց մասնակցությամբ հանրահավաքների մասին»,- ասել է նա։ 

Այն, որ զբոսաշրջիկների թիվը նվազել է, նորություն չէ. դա երևում է թե՛ անզեն աչքով, թե՛ վիճակագրական տվյալներով:

Բայց դա ընդդիմության հանրահավաքների հետ կապելու համար առնվազն պետք է ծայրահեղ մեծ երևակայություն ունենալ: Այսինքն, փոխանակ հասկանալու իրական պատճառները, մարդիկ որոշել են զբաղվել տիպիկ քպականությամբ՝ մեղավոր «նշանակելով» այլոց, այլ երևույթների, այս դեպքում՝ հանրահավաքները:

Հանրահավաքներ Հայաստանում եղել են միշտ, եղել ու լինում են ցանկացած երկրում, հենց թեկուզ՝ հարևան Վրաստանում, բայց զբոսաշրջությունը չի տուժում: Իրականում զբոսաշրջային հոսքերի նվազման պատճառները չափազանց շատ են, այդ թվում՝ նույն քպական իշխանության ապաշնորհության արդյունքում:

Ընդ որում, ոլորտի մասնագետները նշում են, որ դրանց թվում կա նաև մի շատ էական պատճառ, որի մասին իշխանությունները լռում են: Խոսքն այն մասին է, որ այս տարվա գարնանը Հայաստանում փաստացի կասեցվեց «ՄԻՐ» վճարային համակարգի քարտերով գործարքների սպասարկումը: 

Դա առարկայական խնդիրներ է ստեղծում Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար, ինչն էլ լուրջ պատճառ է դարձել, որ շատերը նախընտրում են ոչ թե այցելել Հայաստան, այլ ուրիշ երկրներ՝ բոլոր հետևանքներով:

Թե որքանով էր վերոնշյալ որոշումը արդարացված կամ ոչ, այլ հարց է, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ մասին՝ որպես պատճառ, իշխանությունները նախընտրում են չխոսել:

Դեռ գարնանը տնտեսագետներից շատերը զգուշացնում էին, որ «Միր» քարտերի սպասարկման արգելքը Հայաստանում տնտեսական ճգնաժամի է հանգեցնելու:

Մյուս կողմից՝ թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան զբոսաշրջային ոլորտի փորձագետները զգուշացնում էին, որ ռուսական լսարանին հստակ պետք է հասկացնել, որ սա կանխամտածված արգելք չէ ռուսների դեմ:

Արե՞լ են այս ուղղությամբ իշխանությունները, ավելի ճիշտ՝ իրավասու նախարարությունը, ինչ-որ բան: Վստահաբար՝ ոչ: Դե, մնում է սեփական մեղքերը նորից այլոց «գրպանը գցել»:

Լրահոս

Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)
Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Կարևոր
Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Լրացուցիչ նորություններ

...

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ