Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Պարզվում է՝ մարտի 30-ից ապրիլի 6-ը հանրապետությունում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 20426 խախտում: Այդ թվում՝ հայտնաբերվել է ոչ սթափ 400 վարորդ, առանց վարորդական իրավունքի 600 վարորդ, չամրակապված երթևեկող 4447 անձ: Ասել, որ սրանք սարսափելի թվեր են, նշանակում է՝ ոչինչ չասել: Ընդ որում, տվյալ շաբաթը բացառություն չէ. համանման պատկեր է գրեթե միշտ:


Օրինակ՝ մարտի 23-ից 30-ը պարեկների կողմից արձանագրվել է ՃԵԿ 22649 խախտում, այդ թվում՝ 424 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի՝ 600 վարորդ, չամրակապված՝ 4632 անձ: Մարտի 16-ից 23-ը պարեկները հայտնաբերել են ՃԵԿ 5361 խախտում, մարզերում՝ 21783 խախտում, այդ թվում՝ 410 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական իրավունքի՝ 572 վարորդ, չամրակապված 4611 անձ: Նման մտահոգիչ թվեր են նաև այլ խախտումների պարագայում՝ վարելու ընթացքում ծխելու, վարելիս հեռախոսից օգտվելու, արագության գերազանցման և այլն:


Ու այդպես՝ անընդհատ, բոլոր շաբաթներին: Եվ եթե հաշվի ենք առնում, որ այս թվերի մեջ չկան տեսահսկող սարքերով արձանագրվող խախտումները, ապա պատկերն առավել ամբողջական է դառնում: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ հասկանալիորեն պարեկները ֆիզիկապես չեն կարող բոլոր իրավախախտներին «բռնել»: Ուրեմն, պատկերացրեք, թե իրականում ինչ քանակի խախտումների հետ գործ ունենք, որքան վարորդ է խմած նստում ղեկին, երթևեկում առանց ամրակապվելու, արագություն գերազանցում և այլն:


Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Բացի նրանից, որ, ցավոք, մեր վարորդների զգալի մասը կարգապահ չէ, ունենք նաև համակարգային խնդիր: Ոստիկանության համակարգում իրականացված «բարեփոխումները», փաստացի, էական արդյունք չեն տվել, պարեկները ֆիզիկապես չեն հասցնում լինել «ամեն տեղ», հաճախ ընդհանրապես ոչ մի տեղ չեն լինում, որովհետև զբաղված են իրենց անմիջական պարտականություններից չբխող հրամաններ կատարելով: Մյուս կողմից՝ առանձնակի վտանգ ներկայացնող խախտումների համար Հայաստանում գործող տուգանքները բավականին ցածր են:


Դժվար թե եվրոպական որևէ երկրում նման մեղմ պատիժներ գործեն, օրինակ՝ ոչ սթափ վարելու, առանց վարորդական իրավունքի վարելու և այլ խախտումների համար: Դե, երևի իրական բարեփոխումների համար ժամանակ ու «հավես» չկա. կարևորը, որ իրավապահ ամբողջ համակարգը լինի իշխող ուժի և նրա ղեկավարի հրահանգները կատարողը:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում