Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանը, համոզվելով Իրանի հզորության մեջ, առաջիկայում չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ 

«Այսպիսով, ԱՄՆ/Իսրայելի և Իրանի միջև կնքվեց զինադադար՝ Պակիստանի (ըստ վերջին տեղեկությունների, նաև Չինաստանի ետնաբեմային) միջնորդությամբ։ Երկու կողմերը միմյանց ներկայացրել են իրենց պահանջների փաթեթները, որոնց շուրջ էլ երկշաբաթյա ընթացքում պետք է ընթանան բանակցություններ։ Կարևոր է հասկանալ, որ այդ բանակցությունների հիմքը կազմելու է ոչ թե ԱՄՆ-ի ներկայացրած 15-կետանոց փաթեթը, որը Իրանը սկզբունքորեն մերժել է, այլ Իրանի 10-կետանոց ծրագիրը, որն էլ, սակայն, հազիվ թե ընդունելի լինի ԱՄՆ-ի և Իսրայելի համար։ 

Նախքան այդ կետերի վերլուծությանը անցնելը, անհրաժեշտ է շատ համառոտ գնահատել տեղի ունեցածը։ Այս պահի դրությամբ ԱՄՆ-ը և Իսրայելը, փաստորեն, չեն հասել իրենց հայտարարած և չհայտարարված գլխավոր նպատակներից և ոչ մեկին.

Իրանի կառավարությունն ու ամբողջ պետական համակարգը չեն տապալվել, այլ, ընդհակառակը, զգալիորեն ամրապնդվել են՝ երկրի դեմ ուղղված արտաքին հարձակման և ժողովրդի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների բերումով առաջացած աննախադեպ հայրենասիրական ալիքի։

• Իրանի ներսում սոցիալական բողոքի որևէ լուրջ ալիք չի բարձրացել, իսկ ազգային փոքրամասնությունները չեն ապստամբել կենտրոնական իշխանության դեմ։

• Իրանի զինված ուժերը չեն քայքայվել կամ կազմալուծվել, այլ ամբողջությամբ պահպանել են իրենց կառավարման համակարգը և ձեռք բերել հույժ կարևոր մարտական փորձ։

• Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել, իսկ հարստացված ուրանի պաշարները պահպանվում են։

• Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության և կիրառման համակարգը չի խափանվել, այլ, հակառակը, շարունակել է կատարելագործվել և աստիճանաբար բարձրացնել իր արդյունավետությունը։

Ճիշտ է, Իրանը կրել է զգալի մարդկային և մեծ նյութական կորուստներ, որոնք, սակայն, տեսականորեն հնարավոր է փոխհատուցել՝ նույնիսկ միայն նավթի վաճառքի և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ամրապնդման ու նավթատար լցանավերից տուրք գանձելու միջոցով (ինչը կարող է նույնիսկ ավելի մեծ եկամուտ ապահովել, քան նավթի ուղղակի վաճառքը)։Սակայն կա մի կարևոր հանգամանք, որը պետք է հստակ գիտակցել. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ։ ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ Է։ ԱՄՆ-ը և Իսրայելը դժվար թե համակերպվեն հզորացող Իրանի հետ։ Ավելին՝ Իսրայելն արդեն հայտարարել է, որ այս զինադադարը չի տարածվում Հեզբոլահի և Լիբանանի դեմ իր գործողությունների վրա՝ հակասելով Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը։ Սա, ըստ էության, պայմանավորվածության առաջին խախտումն է։

Ինչ վերաբերում է Հայաստանին և այսրկովկասյան տարածաշրջանին, ապա կարելի է վստահ ասել, որ Ադրբեջանը, համոզվելով Իրանի հզորության մեջ, առաջիկայում չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա։ Միաժամանակ, ներկա պայմաններում խոսք լինել անգամ չի կարող Թրիփ/Թրամփի ուղի ծրագրի գործարկման մասին։ Իրանը դա չի հանդուրժի։

Կան բազմաթիվ հարցեր, որոնց ավելի մանրամասն կանդրադառնամ այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված հարցազրույցներում։ Իսկ այժմ ներկայացնում եմ Իրանի 10-կետանոց ծրագրի հիմնական դրույթները.

1. ԱՄՆ-ի կողմից ագրեսիայից զերծ մնալու պարտավորությունo Իրանը պահանջում է հստակ և պաշտոնական երաշխիքներ, որ ԱՄՆ-ը չի դիմի ռազմական գործողությունների։

2. Հորմուզի նեղուցի վերահսկողություն և անվտանգ նավարկությունo Իրանը պահպանում է վերահսկողությունը՝ միաժամանակ առաջարկելով «անվտանգ անցման» մեխանիզմ։

3. Ուրանի հարստացման իրավունքի ճանաչումo Իրանը պնդում է իր միջուկային ծրագրի պահպանման վրա (թեև հնարավոր է որոշակի զիջումներ՝ հարստացման մակարդակի սահմանափակման հարցում, եթե բավարարվեն մյուս պահանջները)։

4. Բոլոր պատժամիջոցների վերացումo Խոսքը վերաբերում է թե՛ ամերիկյան, թե՛ միջազգային բոլոր սահմանափակումների լիակատար վերացմանը։

5. ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի սահմանափակումների դադարեցումo Իրանը ձգտում է ազատվել միջուկային ծրագրի նկատմամբ արտաքին վերահսկողության սահմանափակումներից։

6. Պատերազմական վնասների փոխհատուցում Իրանինo Նախատեսվում է ֆինանսական և նյութական փոխհատուցում՝ հավանաբար հատուկ միջազգային կամ ներդրումային մեխանիզմների միջոցով։

7. ԱՄՆ ռազմական ուժերի դուրսբերում տարածաշրջանիցo Ներառում է ամերիկյան ռազմաբազաների փակումը և ռազմական ներկայության էական կրճատումը։

8. Ռազմական գործողությունների լիակատար դադարեցում բոլոր ճակատներումo Ներառում է նաև Իրանի դաշնակիցների, հատկապես Հեզբոլահի դեմ գործողությունների դադարեցումը, ինչպես նաև Գազայում պատերազմական գործողությունների ավարտը։

9. Հրադադար և տարածաշրջանային հակամարտությունների ավարտo Այդ թվում՝ Լիբանան, Իրաք, Եմեն, Գազա և այլ ուղղություններ։

10. Ընդհանուր դեէսկալացիա և հակամարտության վերջնական ավարտ:

ԻՐԱՆԸ ՇԵՇՏՈՒՄ Է, ՈՐ ԽՈՍՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՉ ԹԵ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ, ԱՅԼ ՄՇՏԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։

Մնացածի մասին՝ հաջորդիվ»։ 

Լրահոս

Bloomberg. ՆԱՏՕ-ն կփորձի ԱՄՆ-ին ապացուցել դաշինքին մասնակցելու առավելությունները
ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է
Թրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին
Փաշինյանը Ծառուկյանով չի սահմանափակվելու․ մարդիկ ասում են՝ ձայն չենք տվել, որ «բոքսի տանձիկ» դառնաք (տեսանյութ)
Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք
Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
Սևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ով
ՌԴ-ն ջախջախիչ հարվածներ է հասցրել Ուկրաինային․ ոչնչացվել են ռազմավարական օբյեկտներ (տեսանյութ)
Մեծ Բրիտանիան Արկտիկայում ՆԱՏՕ-ի ընդլայնված գործողության շրջանակում ռուսական օդանավեր է որսացել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ
Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ)
Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
Կարևոր
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Նա ծիծաղեցնում էր բոլորին, մինչդեռ ինքն ապրում էր ցավի մեջ. նոր ներկայացում` Ստանիսլավսկու թատրոնում
Զախարովա․ Մեծ Բրիտանիան մանիպուլյացիաների է ենթարկում Ուկրաինային՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար
ԱՄՆ-ն մնացել է միայն մեկ ավիակիրով․ Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը և ընկերությունները
Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան
Գագիկ Ծառուկյանը կարգավիճակ չունի. խուզարկությունն ավարտված չէ, այլ բան չեմ կարող ասել. փաստաբան

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է

Փաշինյանը Ծառուկյանով չի սահմանափակվելու․ մարդիկ ասում են՝ ձայն չենք տվել, որ «բոքսի տանձիկ» դառնաք (տեսանյութ)

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է

Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի

ԱՄՆ-ն մնացել է միայն մեկ ավիակիրով․ Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը և ընկերությունները

Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան

Գագիկ Ծառուկյանը կարգավիճակ չունի. խուզարկությունն ավարտված չէ, այլ բան չեմ կարող ասել. փաստաբան

Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ

Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը

ՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ

Ի՞նչ տույժեր և տուգանքներ պետք է վճարեն վարորդական վկայականից զրկվածները

Ծառուկյանի և կնոջ հետ 7.15-ից կապ չունենք. «Մուլտի գրուպի» հազարավոր աշխատակիցներ դրսում են. Տոնոյան

Ովքե՞ր չեն կարողանա օգտվել վարորդական վկայականի վերականգնման հնարավորությունից

Վարորդական վկայականից զրկվածներին նորը կտրամադրենք 6 միավորով

Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան

Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց

Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում

ՈՒՂԻՂ․ Իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն