Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


1982 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ անցկացվող «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն այս տարի հունիսի 6-ին հյուրընկալելու է Երևանը։


Մեր երկիրն այս մրցույթում ունենալու է իր երրորդ մասնակցությունը։ 2012 թվականին մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը, երկրորդ անգամ՝ 2024 թվականին, հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Այս տարի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն է ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։ Հայաստանի պատվիրակն ընտրվել է «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթելու արդյունքում։ Ստացված 130 հայտից և մոտ երկու ամիս տևած մրցույթներից հետո ժյուրին ընտրել է 11 մասնակցի։ Եզրափակչում նրանք ելույթ են ունեցել նվագախմբի հետ։


Արդյունքում հաղթել է Էլեն Վիրաբյանը։ Նա մասնակցել է բազմաթիվ մրցույթներին և գրանցել հաղթանակներ։ «Փաստի» աղբյուրները, սակայն, նշում են՝ Էլենը ծնվել և ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, ունի ՌԴ քաղաքացիություն և տարաբնույթ մրցույթների մասնակցել է՝ որպես հենց այդ երկրի քաղաքացի։ Կասկածի տակ չդնելով նրա մասնագիտական ունակությունները և պրոֆեսիոնալիզմը՝ շատերի համար տարակուսելի է, թե ինչու բոլոր մասնակիցներից, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, նախապատվությունը տրվեց ՌԴ քաղաքացուն։


Անգամ հարց է հնչում՝ գուցե սա հնարավորություն է շրջանցելո՞ւ եվրոպական պատժամիջոցները։ Չէ որ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարողանում ելույթ ունենալ իրենց դրոշի ներքո սպորտային, մշակութային տարբեր մրցույթների ժամանակ։


Մասնագիտական շրջանակներում հարց է առաջացել՝ ժյուրին, որի կազմում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը, ջութակահար Սուրեն Հախնազարյանը, հոբոյահար, «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթի Հայաստանի երկրորդ պատվիրակ Հայկ Հեքեքյանը, այս մրցույթում մասնակցելու համար ինչո՞ւ ընտրեց այն երաժշտին, որը փաստացի չի բնակվում Հայաստանում, մինչդեռ մրցույթում ներկայանում էին Հայաստանում բնակվող և սովորող երաժիշտներ, որոնք կարող էին ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրն այս մրցույթում։


Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայաստանի պատվիրակի ընտրության օրը մասնակիցներից ոմանց թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով, ինչը ևս զարմանքի պատճառ է դարձել։


Նրանց նախապես խնդրել են ընտրել այլ հեղինակների ստեղծագործություններ։ Սա զարմանալի է նաև այն դիտանկյունից, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվելու է հունիսի 6-ին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ուստի շատերն են տարակուսած՝ Հայաստանում՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն անցկացվող մրցույթի՝ Հայաստանի պատվիրակի ընտրության փուլում ինչո՞ւ չեն հնչել մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում