«Wall Street Journal»-ը, հղում անելով վերլուծաբաններին, պնդում է, որ Չինաստանը, հնարավոր է, կառուցում է իր ամենամեծ ռազմական բազան Հարավչինական ծովում։
«Գրեթե տասնամյակ տևած ընդմիջումից հետո Չինաստանը կղզիաշինության արշավ է սկսել Հարավչինական ծովում՝ մի ժամանակ քիչ հայտնի խութը վերածելով այն բանի, ինչը կարող է դառնալ իր ամենամեծ ռազմական բազան վիճելի ջրերում», - պնդում է հրատարակությունը։
Թերթը մեջբերում է Planet Labs-ի արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ հարավ-արևմտյան Պարասել կղզիների Անտիլոպա խութի վրա աշխատանքները ներառում են նավամատույցների, ուղղաթիռի վայրէջքի հրապարակի, կառույցների և նոր ափամերձ գծի կառուցում, որը, ենթադրաբար, կարող է օգտագործվել որպես թռիչքուղի։








