Իտալացի կարաբինիերները ձերբակալել են 17-ամյա դեռահասի, որը պլանավորում էր ահաբեկչական հարձակում իրականացնել Պերուջա նահանգի դպրոցի վրա, ասվում է իրավապահ մարմինների հայտարարության մեջ։
«Տասնյոթամյա դեռահասը ձերբակալվել է ռասայական, էթնիկական և կրոնական խտրականությամբ պայմանավորված հանցագործությունների քարոզչության և հրահրման, ինչպես նաև ահաբեկչական նպատակներով օգտագործվող նյութերի պահպանման կասկածանքով», - ասվում է ՌԻԱ Նովոստիի կողմից ստացված հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն, իրավապահ մարմինների աշխատակիցները երիտասարդից առգրավել են մարտական միջոցների և հրազենի արտադրության հրահանգներ, վտանգավոր քիմիական և մանրէաբանական նյութերի մասին տեղեկատվություն, ինչպես նաև պետական մարմինների համար դիվերսիայի ձեռնարկներ։ Բացի այդ, կարաբինիերները հայտնաբերել են զենքի ձեռքբերման, դրանց արտադրության և պարզունակ պայթուցիկի պատրաստման վերաբերյալ տեղեկատվություն։








