Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավարկությունը վերականգնելու համար, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքին: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը։ Թերթի տվյալներով՝ Սթարմերի կողմից Թրամփի խնդրանքի մերժումը կարող է էլ ավելի վատթարացնել երկու առաջնորդների միջև հարաբերությունները:
Թրամփն արդեն իսկ դժգոհություն է հայտնել Լոնդոնի կողմից Իրանի դեմ առաջին հարվածի համար իր ռազմաբազաները օգտագործելու մերժման կապակցությամբ:
Մարտի 15-ին The Sunday Times-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդեց, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է Հորմուզի նեղուցում անօդաչու թռչող սարքեր տեղակայելու հնարավորությունը:








