Ղարաբաղը Ռուսաստանից բացի ուներ ևս մեկ երաշխավոր՝ Հայաստանի Հանրապետությունը, և Հայաստանն առաջինն էր, որ հրաժարվեց իր այդ ֆունկցիայից և մեղադրում է Ռուսաստանին։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հայաստանը զրոյացրել է Ռուսաստանի դերակատարությունը որպես միջնորդ։ Ռուսաստանը 2 ֆունկցիա ուներ․ մեկը միջնորդ էր այդ հակամարտության մեջ, մյուսը պատերազմը կանգնեցնելուց հետո դարձավ երաշխավոր, երբ Հայաստնը այդ ֆորմատից ինքը իրեն դուրս քաշեց, ամբող կոնստրուկցիան փլուզեց»,-նշել է Քոչարյանը։








