Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Իսլամական Հանրապետության կողմից Ադրբեջանի վրա հարձակման մասին հաղորդագրությունները որակել է որպես «ասեկոսեներ», հաղորդում է Փեզեշքիանի գրասենյակը։
«Իրանը չի պլանավորել և չի պլանավորում հարձակվել իր հարևանների վրա։
Մենք ձգտում ենք միայն պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը», - Փեզեշքիանի գրասենյակը մեջբերել է Իրանի նախագահի խոսքերը։








