Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ո՞վ է հաղթում և ո՞վ է պարտվում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմում. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․


«Եթե լսենք ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական աղբյուրներին և, ընդհանուր առմամբ, նրանց ազդեցության տակ գործող արևմտյան խոշոր պետական և կորպորատիվ ԶԼՄ-ներին, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե Իրանն արդեն պարտվում է կամ նույնիսկ պարտվել է։ Բայց արդյո՞ք այդպես է։


Պատերազմի ընթացքը հասկանալու համար անհրաժեշտ է համեմատել այն կորուստներն ու վնասները, որոնք կողմերը հասցրել են միմյանց։ Դրա համար կարելի է դիտարկել երկու հիմնական չափում (հետևելով գերմանացի ռազմական մեծ տեսաբան Կ. Կլաուզևիցի դեռևս 19-րդ դարում սահմանած վստահելի տեսական դրույթներին). 1) Բարոյական (քաղաքական-հոգեբանական) կորուստներ 2) Ֆիզիկական կորուստներ (մարդկային, տնտեսական, ռազմական) ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԻՐԱՆ


• Իրանում հասարակության մեծ մասը համախմբվել է արտաքին ներխուժման դեմ։


• Պետական կառավարման համակարգը ճաքեր չի տվել։ •


Զինված ուժերը շարունակում են կազմակերպված դիմադրություն ցույց տալ և պատասխան հարվածներ հասցնել։


• Պատերազմը ուժեղացրել է ազգային համախմբման և դիմադրության տրամադրությունները։ ԱՄՆ


• ԱՄՆ-ում պատերազմի դեմ հանդես են գալիս ազդեցիկ քաղաքական և հասարակական ուժեր՝ ըստ հարցումների, ժողովրդի մեծ մասը։


• Դեմոկրատական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես դադարեցնել պատերազմը։


• Հասարակական կարծիքը բաժանված է, ինչը սահմանափակում է պատերազմի երկարաժամկետ վարելու հնարավորությունը։ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԻՐԱՆ


• Սպանվել են պետության և զինված ուժերի ղեկավարներից ոմանք, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։


• Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը կրել է զգալի վնասներ։


• Բալիստիկ հրթիռների արձակման կայանքների մի մասը ոչնչացվել է։


• Իրանական նավատորմի զգալի հատվածը ոչնչացվել կամ վնասվել է։


• Զոհերի թիվը մոտավորապես 1000 մարդ է։


• Միաժամանակ երկիրը տարածքային կորուստներ չի կրել։ ԱՄՆ – ԻՍՐԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼ


• Պաշտոնական տվյալներով զոհվել է 12 մարդ, ավելի քան 1200 մարդ վիրավորվել է։


• Վիրավորների մեծ թիվը վկայում է իրանական հրթիռների պատճառած զգալի ավերածությունների մասին։


• Հրթիռային հարվածները լուրջ վնաս են հասցրել քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքներին, թեև գրաքննությունն արգելում է տեղեկատվության տարածումը։ ԱՄՆ


• ԱՄՆ-ն փաստացի կորցրել է իր մի շարք ռազմաբազաները Պարսից ծոցի արաբական երկրներում, որոնք դարձել են իրանական և իրանամետ ուժերի հարվածների թիրախ։ Այսինքն՝ ԱՄՆ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՐԵԼ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՇՈՇԱՓԵԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ։


• ԱՄՆ–Իսրայել դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերը կանգնել են ՀՕՊ հրթիռների արագ սպառման խնդրի առաջ, ինչը սահմանափակում է բարձր ինտենսիվության հարվածները երկար ժամանակ դիմագրավելու հնարավորությունը։ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ ԻՐԱՆԻ ԿՈՂՄՈՒՄ


• Պատերազմին միացել են — Լիբանանի Հեզբոլլահը — Իրաքի շիական ռազմական կառույցները, որոնց կազմում կան տասնյակ հազարավոր մարտիկներ։


• Եմենի «Անսարուլլահ» (հուսիթներ) շարժումը պատրաստվում է մարտի մեջ մտնել։


• Շիա զանգվածներն ամբողջ տարածաշրջանում ակտիվացել են և պաշտպանում են Իրանի դիրքերը։ ԱՄՆ-Ի ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ


• Պարսից ծոցի մի շարք արաբական երկրներ խորապես հիասթափված են ԱՄՆ-ի անկարողությունից պաշտպանելու իրենց տնտեսությունները և ենթակառուցվածքները։


• ԱՄՆ-ը փաստացի ստիպված է եղել առաջնորդությունը ՀՕՊ Պարսից Ծոցի երկրներից փոխանցել Իսրայելին։


• Այդ համակարգերից մի քանիսը արդեն ոչնչացվել կամ վնասվել են։ (Այս առումով Հայաստանում մարդիկ պետք է հասկանան, որ ԹՐԻՓՓ ծրագիրը վառոդի տակառ է, որը պայթելու է մեր գլխին և ԱՄՆ-ն որևէ կերպ չի կարողանալու ու ցանկություն էլ չի ունենալու մեզ պաշտպանել։) Այսպիսով, առաջին փուլում պատերազմի իրական պատկերը պարզ չէ այն չափով, որքան ներկայացվում է քարոզչական դաշտում։


Իրանը լուրջ կորուստներ է կրել, սակայն միաժամանակ շարունակում է պահպանել պետական կայունությունը, ռազմական դիմադրությունը և դաշնակիցների աջակցությունը, ինչը երկարաժամկետ պատերազմի դեպքում կարող է վճռորոշ գործոն դառնալ։


Ամեն ինչ դեռ առջևում է։

Լրահոս

Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել
Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ)
Կալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ)
Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)
Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը
Քոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը
Թրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին
Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը
Կարևոր
Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը
Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհին
Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան
Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան
Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են
«Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին
Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան
«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում
Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան
Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության. Բադալյան
ՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ Հակոբյան

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել

Քոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը

Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը

Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան

Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան

Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են

«Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին

Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան

«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում

Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու Ուկրաինան

Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության. Բադալյան

ՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ Հակոբյան

Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ Գալստյան

ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը

Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից

ՈՒղիղ․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը

Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև

Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)

Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ