Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումից հետո Իրանը Հորմուզի նեղուցում հարվածել է ավելի քան 10 նավի, այդ թվում՝ տանկերների։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը։
«Մինչ այժմ մենք հարվածել ենք ավելի քան 10 նավերի և տանկերների։ (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփն ամեն օր խոսում է Իրանի նավատորմի ոչնչացման մասին, բայց մենք շարունակում ենք հարվածել նրանց նավերին։ Այդ խեղճերը ոչ ետ գնալու, ոչ էլ առաջ գնալու ճանապարհ չունեն», – նրա խոսքերն է մեջբերել Mehr լրատվական գործակալությունը։








