Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է Channel 12-ը։ «Իսրայելի պետությունը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, որը մոտ ապագայում կհանգեցնի Իսրայելի պետությանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածի», - մեջբերել է նրա խոսքերը հեռուստաալիքը։
Կացը երկրում հայտարարել է արտակարգ դրություն։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կոչ են անում մարդկանց մնալ ապաստարանների մոտ։ Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ի դրությամբ Իսրայելում արգելված են կրթական միջոցառումները, հավաքույթները և գրասենյակային աշխատանքները, բացառությամբ կենսականորեն կարևոր ոլորտների։








