Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Աշխարհաքաղաքական շախմատի տախտակ. Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է խաղաղության (տեսանյութ)


Երևանում տեղի ունեցավ «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը խաղաղության» խորագրով կլոր սեղան, որին մասնակցեցին հասարակական քաղաքական առաջնորդներ և քաղաքագետներ։

Փետրվարի 26-ին Euromedia24-ի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը խաղաղության» խորագրով կլոր սեղան։ Այն կազմակերպվել էր «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման մասնակցությամբ։ Մասնագետներն ու հասարակական գործիչները քննարկեցին Բաքվի իրական մտադրությունները խաղաղության բանակցությունների և նրա շարունակական հայատյաց քաղաքականության համատեքստում։

Քննարկմանը մասնակցեցին «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման առաջնորդ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ և քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ և քաղաքագետ Արման Ղուկասյանը և «Հայաքվե» նախաձեռնության քաղաքական խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։ Մասնակիցները նշեցին, որ պաշտոնական Բաքուն շարունակում է օգտագործել հայատյաց հռետորաբանություն, և որ խաղաղության նախաձեռնությունները օգտագործվում են որպես քողարկում՝ Հայաստանի վրա ճնշման նոր փուլ նախապատրաստելու համար։

Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ մենք խաղաղություն ունեցել ենք 1994-ից մինչև 2018 թիվը կամ նույնիսկ 1988-ից մինչև 2018-ը։ Այդ ընթացքում Հայաստանում պատերազմ չի եղել։ Մեր կամավորները կռվել են Արցախում, որը որոշել էր ինքնորոշվել։ Հայաստանը չի էլ մասնակցել այդ պատերազմին իր կանոնավոր զորքով։ Պատերազմի մեջ մտանք, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Նա մեր կանոնավոր զորքից 5000 զինվորի զոհաբերեց՝ այդ պատերազմը Արցախից բերելով Հայաստան։ Ասել, որ Ադրբեջանը ուզում է խաղաղություն, ոչ, երբեք։ 

Իսագուլյանի խոսքով՝ Հայաստանի մեր տարածքները գրավվել են թշնամու կողմից։ Նա հարց հնչեցրեց՝ հիմա մեր տարածքները չե՞նք ազատագրելու։ Մենք պետք է ուժեղանանք, որպեսզի անենք դա։ 300 000 ադրբեջանցի տեղափոխվելու է միայն Սյունիք, իսկ 1,5 միլիոն ադրբեջանցի՝ Հայաստան։ Դա, ըստ Իսագուլյանի, քննարկվել է Բրյուսելում ու Թբիլիսիում։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնա, մեկ օրվա մեջ իրավիչակ կփոխվի։ 

Պետք է նայել՝ մեր տարածաշրջանը որ գերտերությունների համար է հետաքրքիր։ Այդ հետաքրքրված ուժերից յուրաքանչյուրը ինչ է ցանկանում ՀՀ-ի համար։ Օրինակ՝ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան ուզո՞ւմ են արդյոք, որ Հայաստանը ուժեղ լինի։ Դա ուզում են բացառապես նրանք, ում համար թուրքական ներկայությունը Կոստանդնուպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս անցանկալի է։ Դա մեզ համար բնական դաշնակից է ստեղծում ի դեմս Ռուսաստանի, Իրանի, մի քիչ էլ Չինաստանի։ Արդյո՞ք Արևմուտքն ուզում է, որ մեր այդ դաշնակիցները հաջողություն ունենան։ Բնականաբար ոչ։ Արևմուտքն ուզում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի մահը։ Նրանց պետք է, որ ի հակադրություն մեր դաշնակիցների՝ Կոստանդնուպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս թուրքական աշխարհ ստեղծվի։ Դրան խանգարում է Հայաստան անունով սեպը, և նրանք այն կարող են հանել։ 

«Խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Բայց նույնիսկ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, դա որևէ արժեք չունի։ Կարծում եմ, որ ադրբեջանցիները Հայաստանի հետ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրի, քանի որ ժողովուրդը պետք է կրկին անգամ ընտրի Նիկոլ Փաշինյանին», - եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին
Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը
Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը
Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ
Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

Լրացուցիչ նորություններ

...

Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին

Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը

Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը

Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան

Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի

Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան

Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան

Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին

ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ

ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը

Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից

Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն

Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան

Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում

Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար

Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ

ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում

Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները

Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել