Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա ընտրություններին

«Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը որոշեց չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցությունը հայտարարել է․


««Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը, փետրվարի 26-ի նիստում, բազմակողմանիորեն քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։ Արձանագրելով.


1) Իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից, իսկ դրա հիմնավորումներն ու պատճառները տարիներ շարունակ ներկայացվել են։


2) Ներքաղաքական սուր լարվածությունը շարունակվում է պահպանվել։


3) Քաղաքական դաշտը շարունակում է բևեռացված մնալ՝ առանց իրական համախմբող պետական գաղափարախոսության և արժեքային հստակ առանցքի։


4) Պետական ինստիտուտների նկատմամբ իրավական և բարոյական պատասխանատվության մեխանիզմները գործնականում չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ և վերահսկողություն։


5) Քաղաքական գործընթացները շարունակում են կառուցվել ոչ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ, ինչն արգելակում է կայուն պետական զարգացման հնարավորությունը։


6) «Հայրենիք» կուսակցության գաղափարական հիմքերը, ծրագրային առաջնահերթությունները և Հայաստանի ապագայի վերաբերյալ ռազմավարական պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից, ինչի արդյունքում դաշինքի ձևավորումը դառնում է ոչ իրատեսական։


7) Ընդդիմադիր դաշտից ընտրությունների մասնակից ուժերի քանակի մեծացումը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում և քաղաքական ռեսուրսների բաշխման անարդյունավետություն, ինչը վերոնշյալ պայմաններում կարող է բացասաբար անդրադառնալ սպասվող ընտրական գործընթացների արդյունքների վրա։ Ամփոփելով արձանագրվածը, մի կողմից նպատակ ունենալով հնարավորին նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը, և մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող, արհեստական դաշինքների և/կամ միավորումների ձևավորման ճանապարհով՝ Կուսակցության գործադիր մարմինը որոշեց․


1. չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին,


2. հորդորել կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին՝ ըստ սեփական նախընտրության,


3. հետևողականորեն շարունակել «Հայրենիք» կուսակցության զարգացման գործընթացը՝ կուսակցաշինության բոլոր ուղղություններով։


Միաժամանակ հայտնում ենք, որ սույն որոշման հետ կապված հարցերին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո՝ ելնելով այն պատասխանատվությունից, որ մինչև ընտրությունները որևէ կերպ չստեղծվի պայման կամ հնարավորություն, որը կարող է վնասել իրական ընդդիմադիր ուժերին»։

Լրահոս

Զատիկին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային, թե՝ ոչ
Կարևոր
Ռուբեն Վարդանյանի կինը գերիների իրավական կարգավիճակի պարզաբանման խնդրանքով դիմել է ԿԽՄԿ նախագահին
Կենդանակերպի այս նշանները տիրապետում են գերբնական ուժերի. ո՞վ է տեսնում ավելին, քան մյուսները
AI կիբերհարձակումը կարող է առաջացնել արբանյակային աղետ
Հայ ժողովրդից թաքցվում է, որ Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով (տեսանյութ)
Նոր ճգնաժամ․ ԱՄՆ–Իրան լարվածություն, աշխարհի վտանգված առաջնություն և Կիմ Չեն Ընի նոր ուղերձը (տեսանյութ)
Մերձավոր Արևելք՝ պայթյունների ու ստրատեգիական խաղերի կենտրոնում.Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
«Պատերազմի դուռը բացողները»․ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել ընդդիմադիր ուժերի հասցեին (տեսանյութ)
Կարևոր
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ)
Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)
TOP 20․ Հրթիռներ ու պայթյուններ Իրան–Իսրայել ճակատում․ տարօրինակ ու ապշեցնող կադրեր՝ աշխարհում
Վերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ)
Հայ ժողովրդից թաքցվում է, որ Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով
Վարչապետի պնդումը պատերազմի վերաբերյալ ի՞նչ հիմք ունի. հարց՝ նախարարին
Վարչապետի խոսքը մի խեղաթյուրեք. հետախուզության պետը խուսափեց պատասխանել հարցերին
Կյանքը մինչև Փաշինյանը կար, իրենից հետո էլ լինելու է ու ավելի լավ է լինելու. Քրիստինե Վարդանյան
Իրավապահ համակարգի համար տարբերություն չկա, թե ում մասին է խոսքը. Արփինե Սարգսյան
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
Մեծ բախում․ աշխարհը մտնում է քաոսային փուլ. Կաթողիկոսին կթողնե՞ն գնալ Վրաստան
Կա՞ որեվէ երկիր, որտեղ սպանություններ չեն լինում. նախարար

Լրացուցիչ նորություններ

...

Ռուբեն Վարդանյանի կինը գերիների իրավական կարգավիճակի պարզաբանման խնդրանքով դիմել է ԿԽՄԿ նախագահին

Հայ ժողովրդից թաքցվում է, որ Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով (տեսանյութ)

«Պատերազմի դուռը բացողները»․ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցրել ընդդիմադիր ուժերի հասցեին (տեսանյութ)

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ)

Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)

TOP 20․ Հրթիռներ ու պայթյուններ Իրան–Իսրայել ճակատում․ տարօրինակ ու ապշեցնող կադրեր՝ աշխարհում

Վերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ)

Հայ ժողովրդից թաքցվում է, որ Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով

Վարչապետի պնդումը պատերազմի վերաբերյալ ի՞նչ հիմք ունի. հարց՝ նախարարին

Վարչապետի խոսքը մի խեղաթյուրեք. հետախուզության պետը խուսափեց պատասխանել հարցերին

Կյանքը մինչև Փաշինյանը կար, իրենից հետո էլ լինելու է ու ավելի լավ է լինելու. Քրիստինե Վարդանյան

Իրավապահ համակարգի համար տարբերություն չկա, թե ում մասին է խոսքը. Արփինե Սարգսյան

Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն

Կա՞ որեվէ երկիր, որտեղ սպանություններ չեն լինում. նախարար

Դուք օկուպանտ էիք, ո՞ր ծառայում էիք Արցախում, Պապիկյանը վրդովվեց հարցից

«Իսկ արեւը կծագի՞, երեխաները կծիծաղե՞ն, եթե Փաշինյանը չգա իշխանության». Քրիստինե Վարդանյան

Իրավական գնահատական կտանք, կան ուժեր՝ խաղաղությանը դեմ հայտարարություններ են անում

Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային . ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը

Թեժ օր Հայաստանում․ Եվրոպական ուղի, քաղաքական ռիսկեր ու կարևոր որոշումներ

Էս լրիվ գողական եք հա գնում. ԱԺ-ում լարված մթնոլորտ է