Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախից դեպի «Արևմտյան Ադրբեջան» և արտագաղթ․ Բաքուն պատրաստում է միլիոնանոց «դեսանտ» դեպի Երևան. Հայկ Նահապետյան (տեսանյութ)


 Euromedia24-ի «Մեծ բանավեճի» հարթակում տեղի ունեցավ քննարկում, որի թեման, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանն» էր։


Քննարկման բանախոսներն էին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը,

Ռազմական մական փորձագետ Հայկ Նահապետյանը,

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը,

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Քննարկման մոդերատորն էր Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը,

Ռազմական մական փորձագետ Հայկ Նահապետյանը,

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը,

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

 

Քննարկման մոդերատորն էր Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։

Վահան Բաբայանը հարց ուղղեց Հայկ Նահապետյանին՝ ինչ մեխանիզմներ ունի Հայաստանը՝ կանխելու դեմոգրաֆիկ էքսպանսիան։ 

Հայկ Նահապետյանն ի պատասխան՝ ասաց, որ կանխելու համար նախ պետք է վտանգի իրական չափը գնահատել։ Պատմաքաղաքական առումով՝ Արևմտյան Ադրբեջան անունով տարածք կամ պետություն երբեք չի եղել։ Բայց երբ Ալիևը շրջանառության մեջ է դնում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը, նա դրա համար վստահաբար հիմքեր ունի, իսկ հիմքերը ստեղծվել են 2011 թվականին՝ Ադրբեջանի գիտությունների ազգային  ակադեմիայի երեք գիտնականներ գնացել են Վատիկան։

«Նրանց, Ադրբեջանի նախագահի և Հռոմի պապի պայմանավորվածությամբ, թույլատրված էր փակ գաղտնի արխիվների հետ աշխատել։ 2011-ին կար Արցախ, Արցախի բանակ, Արցախի հարցի լուծման ինչ-որ ճանապարհներ, և հիմա Ադրբեջանը Վատիկանի հետ համագործակցում է մի հարցի շուրջ, որը այդ տարիների անտրամաբանական էր թվում»,-ասաց Հայկ Նահապետյանը։ 

Նրա խոսքով՝ եթե Ալիևն ասում է, որ Հայաստանն իրենց հայրենիքն է, նա պետք է հիմքեր ունենա։ Եվ ստեղծվում է մի մոտիվացված ժողովուրդ, որն ասում է՝ այս հսկայական տարածքների տերը մենք ենք։ Նրանք մոտիվացվում են զինվորի հոգեբանությամբ, որպեսզի գան այս տարածքները գրավելու։ Նրանց ասվում է, թե այստեղ նրանց պատմական հողերն են։  

«Ալիևի նշած 300 000 թիվը 1988 թվականին Հայաստանից դուրս եկած մարդիկ են, և եթե իրենց ժառանգներով փորձեն հետ գալ, նրանց թիվը կլինի 1 միլիոն։ Չե՞ք կարծում, որ եթե 1 միլիոն ադրբեջանցի գա Հայաստան, այստեղ ժողովրդագրական վիճակը կտրուկ փոխվելու է։ Հայաստանից հսկայան թվով արտագաղթ է լինելու։ Եվ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների թիվը ավելի մեծ է լինելու, քան հայերինը։ Ինչպե՞ս սա կարելի է կանխարգելել։ Պատասխանը հետևյալն է՝ պետական մակարդակով վտանգը գնահատելով»,-ասաց Հայկ Նահապետյանը։

Վահան Բաբայանի հարցին, թե ով պետք է ի պաշտոնե այդ ռիսկերը գնահատի, Հայկ Նահապետյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական «խմբակի» համար չվերընտրվելը ամեն ինչով կորուստ է։ Նրանք հոգեբանորեն պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի վերընտրվեն՝ անկախ նրանից՝ որ երկրին ինչ են զիջում։ Եվ նրանք պատրաստ են ամեն ինչ զիջել պետականից, պետությունից, հայրենիքից, ժողովրդից։ Իսկ ընդդիմության երևացող ուժերի համար, որոնք հավակնում են իշխանափոխության, չվերընտրվելը մահ չէ։ 

Նրա խոսքով՝ հունիսի 7-ին արվելու է գործողություն, որով Հայաստանն ամբողջությամբ տրվելու է թուրքին։ Փաշինյանին բերել են 4 խնդիր լուծելու համար՝ Արցախի հանձնում, թուրքական աշխարհի մեջ հայկական սեպի դուրսհանում (առայժմ այդ սեպը Սյունիքն է, բայց իրականում այն ամբողջ Հայաստանն է), ռուսական ներկայության՝ ի դեմս 102-րդ ռազմաբազայի և սահմանապահների, հեռացումը և Ռուսաստանի տնտեսական ներկայությունը հանելը, որից հետո Հայաստանն ամբողջությամբ դրվելու էր Թուրքիայի կառավարման ներքո։

«Հունիսի 7-ին որոշվելու է՝ Հայաստանը դառնո՞ւմ է թուրքական վիլայեթ, թե ոչ»,-եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Դարչինի օգտակար ազդեցությունը մարդու առողջության վրա
Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի
10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասին
ՄԱԿ-ի բարձր մակարդակի ֆորումում Հայաստանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագիրը
Ռուսաստանը սովորել է շրջանցել իր դեմ սահմանված պատժամիջոցները․ Պեսկով
Ով կվերահսկի Թրիփփի 200 մլն դոլարը. Թրամփը պատրաստվում է աղմկահարույց հայտարարության (տեսանյութ)
Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան
Զախարովա․ ԱՄՆ-ն ձգտում է գործել՝ առանց հաշվի առնելու Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրը
Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորություն
Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին
Սթարմերը հրաժեշտ է տվել Համայնքների պալատին՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց առաջ
Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է «անվտանգ անօդաչու սարքերի գործարաններ» ԵՄ-ում
Դանիան հաստատել է անօդաչու թռչող սարքերի նոր գնումները
Փլուզվել է շինության բետոնե ծածկը․ տուժածները դուրս են բերվել փլատակներից
Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին
ԵԽ դիրքորոշումը՝ հայ գերիների հարցում. Թրամփը սպառնացել է Իրանին
Tatler․ Բրիտանական արքայադուստր Մարգարեթի թոռ Սամուել Չատտոն ամուսնության առաջարկ է արել Էլեոնոր Էքսերջյանին
Խուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցել

Լրացուցիչ նորություններ

...

ՄԱԿ-ի բարձր մակարդակի ֆորումում Հայաստանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագիրը

Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան

Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին

ԵԽ դիրքորոշումը՝ հայ գերիների հարցում. Թրամփը սպառնացել է Իրանին

Խուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցել

Վարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքի

ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը

Հիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ Սողոյան

Իհարկե փաշինյանական Հայաստանը ավտորիտար երկիր է․ Մաթևոսյան

Փորձում են համոզել՝ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալու

ՈՒՂԻՂ․ «Քաղաքական գործընթացները Հայաստանում»․ քննարկվում են ավտորիտարիզմի միտումները

Նոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)

Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)

Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է լինելու (տեսանյութ)

Նիդեռլանդները կմասնակցի Ուկրաինայի հետ համատեղ զորավարժությունների

Սոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի

ՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան

Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան

Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել

Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում