Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, հավանաբար, կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի միջև փետրվարի 26-ին Ժնևում նախատեսված բանակցությունների հաջորդ փուլին, իրանական ISNA լրատվական գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, հավանաբար, կմասնակցի այս բանակցություններին, ինչպես մասնակցել է նախորդ փուլին, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ երեքշաբթի օրը Ժնևում», - ասել է աղբյուրը։
ISNA-ի տվյալներով՝ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև միջուկային հարցերի շուրջ բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա Ժնևում գտնվող Օմանի դեսպանատանը՝ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջնորդությամբ։








