Իտալիայի հյուսիսում ձնահոսքի հետևանքով զոհվել է երեք դահուկորդ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վալե դ'Աոստայի փրկարարական ծառայության ներկայացուցիչը։
«Ենթադրվում է, որ երեք հոգուց բաղկացած խումբը Ֆրանսիայից է՝ երկու տղամարդ և մեկ կին։ Ձնահոսքը տեղի է ունեցել Կուրմայորի մոտակայքում, և դեպքի վայր են ուղարկվել ուղղաթիռներ և շների խնամքի մասնագետներ», - ասել է գործակալության աղբյուրը։
«Մեկ մարդ մահացած է գտնվել դեպքի վայրում, երկրորդը մահացել է Աոստայում, իսկ երրորդը տեղափոխվել է Թուրինի հիվանդանոց, որտեղ նույնպես գրանցվել է նրա մահը», - ասել է լեռնային փրկարարական ծառայության պաշտոնյան։








