Թուրքիան ուշադիր կհետևի Ժնևում Ուկրաինայի հարցով նախատեսված բանակցային ուղուն և կարևոր է համարում երկխոսության շարունակությունը՝ կողմերին խաղաղության պայմանագրի նախագծի հասնելու համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները նախատեսված են փետրվարի 17-18-ը Ժնևում։ «Իհարկե, մենք ուշադիր կհետևենք բանակցություններին։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարևոր են երկխոսության շարունակման համար, որը կարող է հանգեցնել խաղաղության պայմանագրի նախագծի։ Մենք հույս ունենք, որ կողմերը կհասնեն դրան», - ասել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ Անկարան հետևողականորեն աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին և ակնկալում է, որ առաջիկա խորհրդակցությունները կլինեն կառուցողական։








