ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմասնակցեն Ուկրաինայի խաղաղության բանակցություններին Ժնևում երեքշաբթի՝ փետրվարի 17-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ռոյթերս»-ը նախկինում հաղորդել էր, որ Ուիթքոֆը և Քուշները կմասնակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ եռակողմ բանակցություններին Ժնևում երեքշաբթի օրը։
«Մեր բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները զգալի ժամանակ են հատկացրել դրան, և նրանք կրկին կհանդիպեն երեքշաբթի օրը», - ասել է նա «Բլումբերգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայի խաղաղության գործընթացը։








