Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ երկիրը երբեք թույլ չի տա, որ իրեն զրկեն վետոյի իրավունքից Եվրամիությունում։
«Անկախ դիրքորոշումը պետք է գնահատել ինչպես աչքի լույսը։ Բրյուսելը շարունակում է մեզ վրա ճնշում գործադրելու իր ամենօրյա փորձերը, իսկ հունգարական ընդդիմադիր կուսակցությունը՝ Տիզան հայտարարում է, որ կներառի Հունգարիային եվրոպական ընդհանուր արտաքին քաղաքականության մեջ։
Սա չի կարող տեղի ունենալ։ Մենք երբեք չենք համաձայնի, որ մեզ զրկեն վետոյի իրավունքից», - ասել է Օրբանը տարին ամփոփող իր ելույթում։








