ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ Իրանը պահպանի ուրանի հարստացման հնարավորությունները:
Հյուսիսային Կարոլինա մեկնելուց առաջ լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե ինչպիսին է ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը Իսլամական Հանրապետությունում ուրանի հարստացման վերաբերյալ և արդյոք Վաշինգտոնը կհամաձայնվի, որ Թեհրանը պահպանի սպառված ուրանը:
«Մենք չենք ցանկանում ուրանի հարստացում Իրանում», - ասել է նա:








