ԱՄՆ պատվիրակությունը նախատեսում է փետրվարի 17-ին Ժնևում դիվանագիտական խորհրդակցություններ անցկացնել Իրանի վերաբերյալ, ինչպես նաև Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ: Այս մասին հայտնել է Ռոյթերսը՝ հղում անելով աղբյուրին:
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները առավոտյան երկկողմ բանակցություններ կանցկացնեն Իրանի ներկայացուցիչների հետ, իսկ կեսօրին նրանք կմասնակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ եռակողմ հանդիպմանը:
Փետրվարի 14-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա եռակողմ ռուս-ամերիկա-ուկրաինական ձևաչափով՝ փետրվարի 17-18-ին Ժնևում:








