Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու բոլոր քաղաքացիները՝ անկախ զբաղվածությունից:

Շատ մասնագետներ կարծիք են հայտնում, որ մեր երկիրը պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման համակարգին:

Նույնիսկ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկհայտարարագրի ներկայացման վերջնաժամկետն էր հետաձգվել. այն սահմանվել էր 2024 թ. հուլիսի 22-ը:

Այդ վերջնաժամկետից անցել է մոտ 3,5 ամիս: «Փաստը» դիմել էր ՊԵԿ՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին՝ քանի՞ անձ պետք է 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացներ, քանի՞սն է ներկայացրել հարցման պատասխանի օրվա դրությամբ, հայտարարագիր չներկայացրած քանի՞ անձ է ենթարկվել վարչական պատասխանատվության, և ի՞նչ չափի տույժ ու տուգանքի են ենթարկվել նրանք: 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխանում նշվում է, որ, նախնական գնահատմամբ, 2023 թվականի արդյունքներով պոտենցիալ հայտարարատու անձանց թվաքանակը գնահատվել է շուրջ 120 հազար մարդ (համաձայն տվյալների, 2023 թ. ընթացքում շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացի հանդիսացել են իրական շահառու՝ ըստ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների, շուրջ 40 հազար ՀՀ քաղաքացի հանդիսացել են պետական աշխատողներ, բացառության ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների, 1 մլրդ և ավելի շրջանառություն ունեցող շուրջ 1600 կազմակերպության, այդ թվում՝ բաժնետիրական ընկերությունների, մասնակիցների թվաքանակը գնահատվել է մոտ 5 հազար ՀՀ քաղաքացի, և այլ եկամուտներ ստացող անձանց հաշվարկ ներկայացնողների թվաքանակ: 

«Ընդ որում, անձի՝ վերը նշված մի քանի հիմքերով (բացառությամբ 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն ստացած անձանց, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը բացակայում է) հայտարարատու լինելու դեպքում նշված թվաքանակում կարող են լինել կրկնություններ»,-նշվում է պատասխանում:

ՊԵԿ-ից նաև տեղեկացնում են, որ 2024 թ. հոկտեմբերի 20-ի դրությամբ եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիր) է ներկայացրել 57 930 անձ, իսկ հոկտեմբերի 4-ի դրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.1 հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտումների վերաբերյալ կայացվել է թվով 3,727 նախազգուշացման որոշում։ 

«Հարկ է նշել, որ վերը նշված թվային տվյալները հավաքագրվել են՝ ըստ համապատասխան կառույցների բազաներում առկա տվյալների և խիստ նախնական են, քանի որ մանրամասն գնահատման արդյունքում պարզվում է, որ որպես հայտարարատու նախնական գնահատված անձը կարող է այլևս չկրել այդ պարտավորությունը՝ կախված վերջինիս քաղաքացիության, ՀՀ ռեզիդենտ չհանդիսանալու և այլ՝ հայտարարատու հանդիսանալու հիմքերի բացակայության կամ տվյալների կրկնակիության դեպքերում»,-պատասխանել են ՊԵԿ-ից։

Լրահոս

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
Կարևոր
Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում»
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան
Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն
Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի
Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն
Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)
ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին
Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)
«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է
ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)
Կարևոր
Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը
Վեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել
Վճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան
Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է
Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)
Տանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում

Լրացուցիչ նորություններ

...

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում

102-րդ ռազմաբազան դուրս կգա՞․ Փաշինյանի քայլերի վտանգավոր սցենարը

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում

«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով