Իսրայելը և Ադրբեջանը ստորագրել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հուշագիր։
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Արարողությանը մասնակցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Փաստաթուղթը ստորագրել են Ազգային արհեստական բանականության շտաբի ղեկավար Էրեզ Ասկելը և Ադրբեջանի թվային տեխնոլոգիաների և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
Նեթանյահուն նշել է, որ արհեստական բանականությունը ներկա ժամանակների գործիք է, և Ադրբեջանի հետ համագործակցությունը կօգնի ամրապնդել երկրի առաջատար դիրքը այս ոլորտում։ Իսրայելի վարչապետը նաև խնդրել է իր ջերմ մաղթանքները փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հայտնել, որ սպասում է նրա՝ Իսրայել այցին։








