Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց


«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով է աչքի ընկել. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ նա հայհոյանքներ է հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի է եղել միջանցքներում:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ կեսօրից հետո, ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ:

Մեր տեղեկություններով՝ Վահե Մակարյանը Ալեն Սիմոնյանին մոտեցել է հարցազրույցի խնդրանքով, սակայն խոսակցությունը ցանկալի հունով չի գնացել, իրավիճակը լարվել է, զրույցը վերածվել է վիճաբանության, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել են ողջ խորհրդարանում: Իրավիճակն այնքան է թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել են լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, այս անգամ Ալեն Սիմոնյանը չի թքել, եւ նույնիսկ չի հարվածել, այլ միայն բղավել է, հայհոյել եւ փողոցային վարքագիծ դրսեւորել:«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վահե Մակարյանի հետ` պարզելու, թե ինչ է կատարվել: Մեր գործընկերը հաստատեց, որ իր եւ Ալեն Սիմոնյանի միջեւ երեկ միջադեպ է տեղի ունեցել, պատմեց, որ, իսկապես, մեր տեղեկությունները ճիշտ են, եւ որ իրենց խոսակցության ժամանակ իրավիճակն այնքան է լարվել, որ Սիմոնյանի անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը.

«Միջադեպ, այո, եղել է, որը, կարծում եմ, հարթվել է: Չգիտեմ՝ որտեղից է տարածվել տեղեկությունը. հավանաբար Սիմոնյանի բղավոցներն են լսվել: Չգիտեմ՝ հարվածելո՞ւ նպատակով ձեռքերս բռնեցին, թե՞ սովորության համաձայն՝ այլ գործողություն էր Ալեն Սիմոնյանն ուզում անել, բայց մի պահ եղավ՝ նա փորձեց հարձակվել ինձ վրա, նրա թիկնապահներն էլ բռնեցին ձեռքերս, բայց Սիմոնյանը խոհեմություն ցուցաբերեց, ու հետեւանքների մասին մտածելով՝ այլ քայլերի չդիմեց. այդքանով ավարտվեց», – պատմեց Վահե Մակարյանը:«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաեւ ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանի հետ՝ պահանջելով ԱԺ նախագահի անունից տալ պարզաբանումներ: Սակայն խոսնակն ասաց` գրավո՛ր ուղարկեք հարցը:Ուղարկեցինք. «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, մեր տեղեկություններով՝ այսօր խորհրդարանի միջանցքներում միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանի եւ Ձեր միջեւ։

Միջադեպի ժամանակ Դուք բարձրաձայն հայհոյանքներ եք հնչեցրել լրագրողի հասցեին, որոնք լսվել են խորհրդարանի ողջ միջանցքում։Իրավիճակն այնքան է թեժացել, որ Ձեր անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը, որպեսզի հարվածներ հասցնեք նրան, սակայն այս անգամ չեք թքել եւ չեք հարվածել՝ ավարտելով ամեն ինչ հայհոյանքներով եւ ԱԺ միջանցքում փողոցային բառապաշար գործածելով՝ լսելի բոլորի, այդ թվում՝ նաեւ միջանցքներում գտնվող կանանց համար:Խնդրում ենք ներկայացնել պարզաբանումներ.. ի՞նչ միջադեպ է եղել. ինչո՞ւ եք հայհոյել լրագրողին. ինչո՞ւ է Ձեր թիկնազորը բռնել լրագրողի ձեռքերը՝ հարկադրաբար. չե՞ք զղջում արդյոք կատարվածի համար՝ որպես երկրի օրենսդիր մարմնի ղեկավարՄինչեւ ուշ գիշեր, սակայն, չստացանք այս հարցերի պատասխանները:Եվ այս իշխանությունը խոսում է լրագրողներից, խոսքի ազատությունից, անպատժելիությունից, հովանավորչությունից եւ վերջապես կոռուպցիայից` «ժողովրդավար» Հայաստանում. իսկ Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա իրեն «դավաճան» ասելու համար (դեպքը տեղի էր ունեցել անցած տարի ապրիլին), եւ այս օրերին էլ զանգվածաբար ձերբակալվում են քաղաքացիներ, որոնք Ալեն Սիմոնյանի թքելու մասին պաստառներ են փակցնում Երեւան քաղաքի պատերին:

Այսինքն՝ թքելը ներվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ թքելու մասին թռուցիկ տարածելը` պատժվում ազատազրկմամբ: Սա այն է, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի արդարադատության մասին»:

Լրահոս

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
Կարևոր
Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում»
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան
Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն
Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի
Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն
Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)
ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին
Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)
«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է
ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)
Կարևոր
Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը
Վեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել
Վճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան
Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է
Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)
Տանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում

Լրացուցիչ նորություններ

...

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում

102-րդ ռազմաբազան դուրս կգա՞․ Փաշինյանի քայլերի վտանգավոր սցենարը

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում

«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով