ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առանց Գրենլանդիայի Միացյալ Նահանգները չի կարողանա ապահովել «միջազգային պաշտպանությունը»։
«Առանց դրա չի ստացվի մեծ միջազգային պաշտպանություն», - ասել է Թրամփը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Թրամփը շեշտել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային և միջազգային անվտանգության համար։
«Տեսնենք՝ ինչ կլինի», - հավելել է ԱՄՆ նախագահը։








