Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

4 հայ պատանդների՝ 2 ահաբեկչի դիմաց փոխանակումը փաշինյանական դիվանագիտության լիակատար ձախողում է․ Արմեն Այվազյան



Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Որքան էլ Փաշինյանը փորձի ժխտել, փաստ է՝ որ 4 հայ գերյալներին Բաքուն և Անկարան փոխանակել են Հայաստանում բանտարկված 2 ծագումով սիրիացի թուրքական գործակալների և ահաբեկիչների վրա։
 
 
Արդյո՞ք սա համարժեք փոխանակում կարելի է համարել, եթե հարցը դիտարկենք պետական և ազգային ընդհանուր շահերի տեսանկյունից։
 
 
Շատ չեմ ուզում ծանրանալ, բայց անգամ պաղեստինական զինյալ խմբավորումները, որոնք միջազգայնորեն ճանաչված պետություն չեն ներկայացնում, նման փոխանակումներում արձանագրել են անհամեմատ ավելի արդյունավետ դիվանագիտական արդյունքներ։

Այսպես՝ 2025 թ. հունվար–փետրվարին տեղի ունեցած փոխանակումների ժամանակ Իսրայելը ազատ արձակեց մոտ 1135 պաղեստինցի, փոխարենը ստանալով 19 իսրայելցի պատանդ և 5 Թաիլանդի քաղաքացի (տարբեր փուլերով)։
 
 
2025 թ. հոկտեմբերին տեղի ունեցած խոշոր փոխանակման ժամանակ ՀԱՄԱՍ-ը ազատ արձակեց շուրջ 20 կենդանի իսրայելցի պատանդների՝ դիմացը ստանալով մոտ 1900–2000 պաղեստինցի կալանավորների և բանտարկյալների։ Նրանցից մոտ 250-ը համարվում էին զինյալներ կամ մեղադրվում էին ծանր հանցագործությունների մեջ, իսկ մնացածը հիմնականում պատերազմական գործողությունների ընթացքում ձերբակալված անձինք էին։
 
 
2025 թ. փետրվարին արձանագրվել է նաև մեկ ուրիշ փոխանակում, որի ընթացքում մոտ 596 պաղեստինցի ազատ արձակվեցին իսրայելցի պատանդների մարմինների կամ աճյունների դիմաց։
 
 
Հիմա կարող եք ավելի առարկայորեն դատել փաշինյանական դիվանագիտության արդյունավետության մասին՝ հատկապես այն փաստի ֆոնին, որ նույնիսկ ոչ պետական դերակատարները կոշտ բանակցություններով կարողանում են իրենց մարդկանց և կողմնակիցների համար անհամեմատ ավելի շահավետ արդյունքներ ապահովել, մինչդեռ Հայաստանի իշխանությունները նույն հարցում հանդես են գալիս թույլ, անսկզբունքային և ստորադաս դիրքերից։
 
 
Իսկ եթե հարցը դիտարկենք 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի և իբր «բարեհաջող ընթացող» այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակներում, ապա 4 հայ պատանդների՝ 2 ահաբեկչի դիմաց փոխանակումը փաշինյանական դիվանագիտության լիակատար ձախողում է՝ պետական արժանապատվության և բանակցային ինքնիշխանության կորստի բացահայտ և աղաղակող ցուցիչ»։

Լրահոս

Թրամփը սպառնացել է զորքեր ուղարկել ամերիկյան նահանգ
Մարտաֆիլմ հիշեցնող դեպք՝ Երևանում
Փորձագետը նշել է՝ որն է Թրամփի համար 2026 թվականի ամենակարևոր ամսաթիվը
Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձեւավորմանը․ Գեղամ Մանուկյան
«Ամեն ինչ չէ, որ կարելի է վերածել PR-ի, գերիների հարցն առավել ևս». Քրիստինե Վարդանյան
4 հայ պատանդների՝ 2 ահաբեկչի դիմաց փոխանակումը փաշինյանական դիվանագիտության լիակատար ձախողում է․ Արմեն Այվազյան
Պուտինը հայտարարել է, որ միջազգային ասպարեզում իրավիճակը գնալով վատթարանում է
Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստը
Ռուսաստանը ձգտում է երկարատև խաղաղության. Վլադիմիր Պուտին
Շտապ
Թուրքիայի ԱԳ նախարարն աջակցել է Փաշինյանին, սակայն նշել՝ «Հայաստանը պետք է լուծի մի քանի ներքին հարցեր»
Զելենսկին ձգձգում է խաղաղության համաձայնագիրը․ Թրամփ
Վահան Կոստանյանը և Գերմանիայի ԱԳՆ հանձնակատարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի
Բջջային հեռախոսներ ներկրելու գործով քրվարույթը նախաձեռնվել է ՊԵԿ կողմից
Կարևոր
Զախարովան մեկնաբանել է Սոլովյովի հայտարարությունները Հայաստանի վերաբերյալ
Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել Նավալնիի համախոհ Վոլկովի դեմ
Որոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը․ Ավինյան
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ուսուցիչների
Հայկական տարածքներն օկուպացնող երկրի ղեկավարությունը աջակցում է Փաշինյանին․ թյուրքագետ
«Թրիփ»-ի տրամաբանությունը փոխվում է․ Թուրքիան կարող է դառնալ գործընթացի մաս
Երևանի Դավիթ Բեկ փողոցում «Foton» բեռնատարը բախվել է կայանված մի քանի ավտոմեքենայի

Լրացուցիչ նորություններ

...

Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձեւավորմանը․ Գեղամ Մանուկյան

«Ամեն ինչ չէ, որ կարելի է վերածել PR-ի, գերիների հարցն առավել ևս». Քրիստինե Վարդանյան

Քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են լինում․ Դանիելյան

Գերիների վերադարձը՝ նախընտրական գործիք դարձնելը․ Քրիստինե Վարդանյան

«Թրամփի ուղին» պանթուրքական նախագիծ է. Հայաստանը կանգնած է ռազմավարական կորուստների առաջ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Ճշմարիտ հավատը վեր է ամեն խոչընդոտից․ Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումը

Թե բա` «բենզինն էժանացել է». իսկ հեղուկ գա՞զը. Արթուր Խաչատրյան

1990 թ.-ի այս օրը Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Խաչատրյան

Որոշ բարձրաստիճան զինվորականներ ամարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա․ Մանուկ քահանա Զեյնալյան

Տեր Բարդուղիմեոսը ստում է, կեղծում իրողությունները Եկեղեցու «բարենորոգումից» մղված․ Տեր Նշան

Համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը․ Սամվել դպիր Գրիգորյան

Լուրեր եմ ստանում, որ մեր գնդերեց եղբայրներին փորձում են ներքաշել այս ազգակործան օրակարգի մեջ․ Տեր Հովհաննես

Թող հիշեն բոլորը՝ ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացեալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Եղիշե վարդապետ

Մի կողմ թողեք երեսպաշտությունը, դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ․ Սաղաթելյան

Ուխտագրի 5-րդ կետում ասվում է. «Լինել հնազանդ Ամենայն Հայոց Հայրապետի հրամաններին»․ Հայր Աթանաս

Դու հիմա գերի ես, մեր կալանավորված սրբազաններն ավելի ազատ են, քան դու․ Տեր Զարեհը՝ Գևորգ Սարոյանին

«Սրբազան շարժման» ժամանակ դու կանգնած էիր հրապարակում և բոլորիս հետ հավասար պահանջում էիր Նիկոլի հրաժարականը, մոռացա՞ր․ Արթուր Հայրապետյանը՝ Տեր Վահան քահանային

Իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա

Ափսոս այն օրը, որ քեզ վստահեցինք մեր զավակների մկրտության սուրբ ու պատասխանատու գործը․ Արաքս Թադևոսյանը՝ Տեր Շմավոնին