Նիկոլ Փաշինյանը «որոշել է», որ Գևորգ Սարոյանը շարունակում է մնալ «Մասյացոտնի թեմի առաջնորդ»:
Պետությունը Եկեղեցուց անջատ լինելու սահմանադրական նորմի «պաշտպան» վարչապետը գրել է, որ քանի որ Վեհափառը (օգտագործել է նրա ավազանի անունը) Կաթողիկոս չէ, ուստի Սարոյանը մնալու է թեմի առաջնորդ: Հիշեցնենք՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։








