Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երբ տնտեսական ռիսկերը գնալով մեծանում են, իսկ Հայաստանի իշխանությունները «թիթեռ են նկարում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած Հայաստանում տնտեսական աճի տեմպը իներցիայով դեռևս շարունակվում է, սակայն պետք է հաշվի առնել այն բազմաթիվ ռիսկային գործոնները, որոնց ազդեցության ներքո մեր երկրի տնտեսական աճը ոչ միայն կարող է էականորեն նվազել, այլև վերափոխվել անկման։

Իսկ ռիսկայնության գործոններից առաջնայինը միջազգային տնտեսական տեղաշարժերն են՝ կապված Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների բլոկի կողմից սահմանված պատժամիջոցների հետ։

Իսկ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանն է, ու եթե ռուսական շուկայում որոշակի ցնցումներ գրանցվեցին, ապա դրանք ազդելու են նաև մեր տնտեսության վրա։

Մյուս կարևոր ռիսկային գործոնը պայմանավորված է տարածաշրջանային գործընթացների հետ։ Հարավային Կովկասում էսկալացիայի հնարավոր սպառնալիքը դեռևս կախված է օդում։ Հայաստանի համար տնտեսական լուրջ խնդիր է նաև անարդյունավետ կառավարումը։

Չնայած անցած երկու տարվա ընթացքում մեր երկրին հաջողվել է տնտեսական շատ բարձր աճ արձանագրել, սակայն այդ աճն այդպես էլ տնտեսական ներուժի չի փոխակերպվել։

Այնինչ, տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսական ներարկումներ կատարելու փոխարեն ՀՀ իշխանությունները մեծ գումարներ են ծախսում այնպիսի նպատակներով, որոնք տնտեսական արդյունքների տեսանկյունից ոչ միայն աննպատակահարմար են, այլև բեռ են պետության համար։

Այս ամենին զուգահեռ անհեռատես հարկաբյուջետային քաղաքականություն է տարվում, երբ պետությունը բիզնեսի գործունեության համար նպաստավոր պայմաններ չստեղծելով հանդերձ՝ անընդհատ ավելացնում է բյուրոկրատիան ու վարչարարությունը։

Մյուս կողմից էլ տնտեսական ոլորտի պատասխանատուները օրուգիշեր մտածում են, թե ինչ նոր հարկատեսակ մտածեն, որ տնտեսվարողներին հարկեն։

Խոշոր բիզնեսը դեռ կարող է դիմանալ ճնշմանը, սակայն բազմաթիվ փոքր բիզնեսի ներկայացուցիչներ զարգացումը խթանող միջոցների բացակայության պայմաններում ուղղակի կարող են ժամանակի ընթացքում դառնալ ոչ մրցունակ և դուրս մնալ շուկայից։

Տնտեսագետների կողմից քննադատություններ են հնչում նաև հավասարակշռված գների և ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ ԿԲ-ի ձեռնարկումների մասով։

Օրեր առաջ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,25 %։Սա ընթացիկ տարում առանցքային տոկոսադրույքի արդեն 7-րդ իջեցումն է։

Այդպիսով տարածաշրջանում Հայաստանն ամենացածր տոկոսադրույքն ունի։ Ու ԿԲ-ն նման քայլը պայմանավորում է նաև այն հանգամանքով, թե Հայաստանում գնաճը նվազելու միտում է ցուցաբերում։

Սակայն մինչ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվում է, գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 19-ից հասցնելով 21 տոկոսի։

Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա մեջ, ինչի հետևանքով սպասվում է, որ այդ երկրում վարկերը կթանկանան գործարարների և սպառողների համար։ Դա, իր հերթին, կարող է նվազեցնել տնտեսական ակտիվությունը, մյուս կողմից՝ զսպել գնաճը։

Փաստացի գնաճը և ռուբլու արժեզրկումը տնտեսական առումով բարդ իրավիճակ են ստեղծել Ռուսաստանում, և ֆինանսական կարգավորիչը կոշտ քայլերով փորձում է լուծել այդ խնդիրը։

Բայց մի շարք տնտեսագետներ ռիսկեր են տեսնում հայ արտահանողների համար Հայաստանում չափից ավելի ցածր գնաճի ու դրամի արժևորման, իսկ մյուս կողմից էլ Ռուսաստանում ռուբլու արժեզրկման ու բարձր գնաճի պարագայում։

Հայաստանի ԿԲ-ն տոկոսադրույքների մասով պետք է որոշակի անվտանգության բարձիկ ստեղծի, որ գործընթացները սահուն տեղի ունենան, այլ ոչ թե արտաքին գործոններով պայմանավորված գնաճային ճնշման պարագայում հիմա էլ կտրուկ բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքները։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Ֆրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը
Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին
Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան
Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը
ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի
Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը
Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»
Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը
Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան
Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է
Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը
Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք»
Ադրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ Փաշինյան
Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասին
Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը
Փաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծել
Կարևոր
Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան
Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից
500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին

Լրացուցիչ նորություններ

...

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար