Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, 2024թ. առաջին ինն ամիսների տվյալներով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկին առաջին հարկատուն է և, երրորդ եռամսյակի տվյալներով, ավելի քան 30 միլիարդ դրամ հարկով գերազանցել է իր իսկ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ ինչո՞վ է պայմանավորված նման աճը։

«Հանքարդյունաբերությունը ցիկլիկ բիզնես է, և հարկային վճարումները, ընկերության շահույթը կարող են կախված լինել ամենատարբեր հանգամանքներից՝ մետաղի համաշխարհային գներից, այդ շրջանի արդյունահանման առանձնահատկություններից, նաև վարչարարությունից։ Տվյալ պարագայում, այս ամենի համադրությունն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը:

Այն հարցին, թե արդյոք դրանո՞վ է պայմանավորված նաև, որ վերջին 10 տարում ԶՊՄԿ-ն առաջին հարկատուն է եղել միայն 4 տարի, որից 3-ը վերջին երեք տարին է, և այն, թե արդյո՞ք վերջին տարիներին վարչարարության բարելավումն էլ է դեր խաղացել, մեր զրուցակիցը պատասխանում է. «Ինչպես ասացի, դա հանգամանքների համադրություն է։ Իհարկե, վարչարարությունը դեր ունի, բայց նաև վերջին տարիներին մետաղի գների աճն ունի իր զգալի դերը»: Հետաքրքրվում ենք՝ այս միտումը քանի՞ տարի կպահպանվի։

Հաշվի առնելով մետաղների պահանջարկը՝ երկիրը հանքարդյունաբերության ոլորտից տնտեսական առումով կարո՞ղ է ավելի մեծ դերակատարում ակնկալել։«Համաշխարհային տնտեսության կանաչ վերափոխման հետ մետաղների պահանջարկը շուկայում հավանաբար կպահպանվի, թեև դա նույնպես կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ համաշխարհային տնտեսական զարգացումից, կայունությունից, որքան արագ է զարգացումը, այնքան մետաղների պահանջարկը մեծանում է։

Բայց նաև ամեն հանքավայր ունի իր առանձնահատկությունները՝ կախված արդյունահանման որակից և ծավալից, հանքաքարի պարունակության փոփոխությունից, այնպես որ կանխատեսում անելը բավական բարդ է։ Ինչ վերաբերում է ոլորտին ընդհանրապես, ապա ոլորտը Հայաստանում բավական փոքր է։Տեսեք, հարկատուների առաջին քսանյակում միայն ԶՊՄԿ-ն է, իսկ դա նույնիսկ ոլորտին անծանոթ մարդու համար պարզ է դարձնում, որ Հայաստանում, հակառակ տարածված համոզման, հանքարդյունաբերության ոլորտի նույնիսկ միջին չափի ընկերությունները շատ քիչ են։ ԶՊՄԿ-ի նման ևս մեկ-երկու հանքային պրոյեկտ զգալիորեն կփոխեր տնտեսության վճակը»,-ասում է Ջհանյանը։ Օրինակ՝ եթե Ամուլսարը հիմա շահագործվեր, կարո՞ղ էր հարկատուների առաջին տասնյակում լինե՞լ։

«Հաշվի առնելով ոսկու համաշխարհային աննախադեպ բարձր գները, կարծում եմ՝ նույնիսկ առաջին եռյակում կարող էր լինել։ Ընդ որում, ի տարբերություն շատ այլ ոլորտների, հանքարդյունաբերության հարկերի առյուծի բաժինը ռոյալթիներն ու շահութահարկն է»,-նշում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահը:Կա տեսակետ, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը աճի տեղ ունի, բայց մենք դրանից չենք օգտվում:

Վարդան Ջհանյանն ասում է, որ վերջերս կայացած Mining Armeniа միջազգային ֆորումի գրեթե բոլոր քննարկումները հենց այդ խնդրի շուրջ էին. «Ընդ որում՝ Հայաստանի զգալի պոտենցիալից խոսում էին թե՛ հայաստանյան մասնագետները, ակադեմիական շրջանակները, թե՛ արտերկրյա փորձագետները։ Այո, Հայաստանը վստահաբար զգալի պոտենցիալ ունի և այդ պոտենցիալը պետք է օգտագործել՝ նոր ներդրումներ ներգրավելով, նոր ծրագրերով, եղած ծրագրերի ընդլայնումով»։

Փաստացի, ստացվում է, որ Ադրբեջանը նաև այդ պոտենցիալից անհանգստանալով է արշավ սկսել Հայաստանի՝ մեր զրուցակցի գնահատմամբ՝ նույնիսկ ոչ շատ մեծ հանքարդյունաբերության ոլորտի դեմ։«Վստահ եմ՝ այո։ Ոլորտն, այո, մեծ չէ, բայց նույնիսկ այս ծավալներով Հայաստանի տնտեսության գլխավոր հենարաններից է, ու բացի այդ, աճի պոտենցիալը, հետևաբար նաև՝ ազդեցության պոտենցիալը մեծ է, ու դա է Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ նման հետևողական հարձակումների պատճառը»,-ասում է Վարդան Ջհանյանը»:Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
Կարևոր
Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում»
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան
Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն
Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի
Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն
Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)
ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին
Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)
«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է
ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)
Կարևոր
Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում

102-րդ ռազմաբազան դուրս կգա՞․ Փաշինյանի քայլերի վտանգավոր սցենարը

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում

«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»