Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այսպիսի արտաքին պայմաններում Հայաստանը պարտավոր է շտապ և կտրուկ բարձրացնել իր պաշտպանունակության մակարդակը. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Եվ այսպես, աշխարհում խաղաղություն հաստատելու և ամերիկյան պատերազմները դադարեցնելու օրակարգով իշխանության եկած ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը նոր պատերազմ սկսեց՝ այս անգամ Վենեսուելայի դեմ։ Առայժմ ցամաքային ներխուժման իրական ծավալները պարզ չեն․ իրականացվել են օդային հարվածներ մայրաքաղաք Կարակասին և մի շարք ռազմական բազաների ուղղությամբ։


Սակայն անկախ դրանից՝ սա պատերազմ է։ Ու թեև այս պատերազմը Հայաստանից մոտ 11 հազար կիլոմետր հեռավորության վրա է ընթանում, այն այնուամենայնիվ կարող է ունենալ անմիջական հետևանքներ նաև մեր տարածաշրջանի և հենց մեզ համար։


Նախ՝ այս պատերազմում, անկախ նրանից՝ այն կարճատև կլինի, թե երկարատև, ԱՄՆ-ն ստիպված է լինելու ծախսել, իսկ ավելի ճիշտ՝ վատնել հսկայական ռեսուրսներ։ Դիմադրելու են ոչ միայն Վենեսուելայի զինված ուժերն ու ժողովրդի զգալի մասը, այլև գրեթե ամբողջ Լատինական Ամերիկան դատապարտելու է ամերիկյան ներխուժումը՝ բացառությամբ, թերևս, Արգենտինայի և մեկ-երկու մանր պետությունների։


Վերջին անգամ ԱՄՆ-ն լատինամերիկյան պետության տարածք ներխուժել էր Պանամայում՝ 1989 թվականին։ Առանց այդ էլ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում ամերիկացիները լայնորեն ընկալվում են որպես գաղութարարներ, իսկ այս ներխուժումը նոր թափ է տալու հակաամերիկյան տրամադրություններին։


Թեև քիչ հավանական եմ համարում, որ ԱՄՆ-ն կհամարձակվի իրականացնել լայնամասշտաբ ցամաքային ներխուժում, սակայն անհրաժեշտության դեպքում տասնյակ հազարավոր կամավորներ լատինամերիկյան երկրներից կարող են միանալ վենեսուալական դիմադրությանը։ ԱՄՆ-ն չի կարողանալու վերահսկողություն հաստատել Վենեսուելայի նավթային ահռելի պաշարների նկատմամբ և այս կամ այն անվան տակ շահագործել դրանք։, ինչը հենց այս պատերազմի և ձախակողմյան նախագահ Նիկոլաս Մադուրոյին հեռացնելու բուն նպատակն է։


Չինաստանն ու ՌԴ-ն, որոնք Վենեսուելայի հետ ունեն սերտ տնտեսական, քաղաքական և ռազմական կապեր, վճռականորեն դատապարտելու են Վաշինգտոնի նոր պատերազմը և միջազգային ասպարեզում ամեն կերպ աջակցելու են Կարակասին ու անձամբ Մադուրոյին։


Միաժամանակ Թրամփի դիրքերը թուլանալու են նաև ԱՄՆ ներսում, քանի որ քաղաքական ու հասարակական ազդեցիկ ուժեր դեմ են լինելու երկիրը հերթական պատերազմի մեջ ներքաշելուն։ Ամերիկյան հասարակությունը հոգնել է պատերազմներից։


Ամեն դեպքում Վենեսուելան վերածվելու է ԱՄՆ ռազմական, ֆինանսա-տնտեսական և այլ ռեսուրսների ապարդյուն մսխման հերթական թատերաբեմի։ Արդյունքում Վաշինգտոնի ուշադրությունն ավելի է հեռանալու Եվրոպայից, Ուկրաինայից և առավել ևս՝ Այսրկովկասից։


Ասվածը նշանակում է նաև, որ առնվազն առաջիկա ամիսներին Իրանի դեմ սպասվող հերթական խոշորածավալ հարձակումը գրեթե անհնար է լինելու։ Իսկ Իսրայելը միայնակ ի վիճակի չէ լայն պատերազմ սանձազերծել Իրանի դեմ։ Արտաքին քաղաքական առումով Իրանի դիրքերը էականորեն կայունանալու են, ինչը միանգամայն ձեռնտու է Հայաստանին, քանի որ այսօր Իրանը հանդես է գալիս որպես Սյունիքի, եթե ոչ ամբողջ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավոր։


Միևնույն ժամանակ Թրամփի այս արկածախնդրական պատերազմը ցույց է տալիս, որ միջազգային քաղաքական համակարգն իսկապես լիովին դուրս է եկել օրինական իրավաքաղաքական շավիղներից։ Միջազգային իրավունքը մեծապես արժեզրկվել է, իսկ ուժի կիրառումը դարձել է որոշիչ գործոն։


Այդ մասին նախկինում բազմիցս բացահայտ խոսել է ֆաշիստական Ադրբեջանի նախագահը՝ ուղղակիորեն սպառնալով Հայաստանին։ Ինչպես ցույց տվեցին նաև Թաիլանդի և Քամբոջիայի միջև ծավալված ռազմական գործողությունները, Թրամփի կնքած «խաղաղության համաձայնագրերը» և բանավոր անվտանգության երաշխիքները գործնականում արժեք չունեն և պարզապես ծիծաղելի են։ Այսպիսի արտաքին պայմաններում Հայաստանը պարտավոր է շտապ և կտրուկ բարձրացնել իր պաշտպանունակության մակարդակը։ Մինչդեռ փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ՝ դիմադրողականության և պաշտպանունակության հետևողական նվազեցման, իսկ փաստացի՝ զրոյացման։


Լրացուցիչ եզրակացությունները, կարծում եմ, ավելորդ են»,-Գրել է Այվազյանը։

Լրահոս

Սեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտ
Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներին
1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. Զելենսկի
Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում է
Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած
Թրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում
Ձեր թիմում քանի՞ հոգի կա, որոնց 20 միլիոնով հրավիրում են մասնավոր ոլորտ աշխատանքի
Ինչո՞ւ է բարձրացել պատգամավորների աշխատավարձը․ Տարոն Չախոյանը պարզաբանում է
Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու սցենարը տեղի չունենա․ Տիգրան Աբրահամյան
ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա Ղահրամանյան
Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան
Փաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան Սաղաթելյան
Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան Սաղաթելյան
ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները
ՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները
Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ
Սյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Միջին նորոգման աշխատանքներ են ընթանում Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում (տեսանյութ)
Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, երկուսը անչափահաս են
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում

Լրացուցիչ նորություններ

...

Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներին

1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. Զելենսկի

Ձեր թիմում քանի՞ հոգի կա, որոնց 20 միլիոնով հրավիրում են մասնավոր ոլորտ աշխատանքի

Ինչո՞ւ է բարձրացել պատգամավորների աշխատավարձը․ Տարոն Չախոյանը պարզաբանում է

Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու սցենարը տեղի չունենա․ Տիգրան Աբրահամյան

ՔՊ-ին փորձություն է սպասվում, Ստեփանավանում թեժ պայքար է լինելու. Մարիաննա Ղահրամանյան

Մինչև Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշում. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում են ագրեսոր. Իշխան Սաղաթելյան

ՈՒՂԻՂ․ Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները

ՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները

ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով

«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ)

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Նիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ)

Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ)

Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am

Սիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը