Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Բնականաբար անհանգստացա». ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը` ՔԿ-ում. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել:Հարցաքննության առիթը եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցով օգտատեր «Ռուբեն Կասյանից» ուղարկված նամակը Ռուբեն Ռուբինյանին, որով նրան հայտնել են, որ ՔՊ գրասենյակը պայթեցրել են:Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավորների տան եւ գրասենյակների պայթյունի դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնել, եւ վարույթի շրջանակում կալանավորված 3 անձինք կան, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը:Քննիչի

Հարցը. Ի՞նչ տեղեկություններ կարող եք հայտնել, որոնք կարող են կարեւոր նշանակություն ունենալ սույն քրեական վարույթի համար:Պատասխան. «Ռուբեն Կասյան» անունով, ամենայն հավանականությամբ կեղծ օգտատիրոջից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Messenger հավելվածից ստացել եմ հաղորդագրություն, որն ինձ ուղարկվել է 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 16:06-ին:

Հաղորդագրության բովանդակությունը եղել է այն, որ նշված օգտատերը, օգտագործելով հայհոյանքներ, ինձ հայտնել է, որ մեր գրասենյակը պայթեցրել են: Չեմ հիշում, թե այդ հաղորդագրությունը ես կարդացել եմ Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրված լինելու մասին լուրն իմանալուց առաջ, թե հետո: Այն օրը, երբ լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ ՔՊ գրասենյակի մոտ ռումբ է տեղադրված եղել, Ալեն Սիմոնյանից իմացել եմ նաեւ, որ պայթյունի մասին հաղորդագրություն է ստացել Ռոմանոս Պետրոսյանը, որից հետո հիշել եմ ինձ ուղարկված հաղորդագրության մասին: Կապվել եմ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով հաստատել է նշված հանգամանքը, նրանից տեղեկացել եմ, որ հաղորդագրությունը ստանալու դեպքով՝ դիմել է իրավապահ մարմիներին :

Նրան խնդրել եմ ինձ ուղարկված հիշյալ հաղորդագրության մասով նույնպես դիմել իրավապահ մարմիններին եւ այդ նպատակով ուղարկել եմ հաղորդագրության «սքրինշոթը»: Նշեմ, որ բացի հիշյալ հաղորդագրությունից, «Ռուբեն Կասյան» օգտատիրոջ հետ որեւէ տեսակի հաղորդակցություն չեմ ունեցել, տեղյակ չեմ, թե ով է այդ էջի փաստացի օգտատերը:ՀԱՐՑ. Ըստ Ձեր կողմից ներկայացված փաստաթղթի բովանդակության՝ Դուք եւ «Ռուբեն Կասյան» օգտատերն ունեք մեկ ընդհանուր ընկեր, այն է՝ «Համլետ Մկրտչյան» օգտատերը: Ի՞նչ կարող եք հայտնել «Համլետ Մկրտչյան» օգտատիրոջ մասին:Պատասխան. Որեւէ տվյալ չեմ կարող հայտնել: Չեմ ճանաչում կամ չեմ հիշում: Ներկայումս նայեցի իմ էջը ու տեսա, որ «Ռուբեն Կասյան» օգտատիրոջ հետ արդեն ունենք եւս մեկ ընդհանուր ընկեր՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը: Նշեմ, որ «Ռուբեն Կասյան» օգտատերը նաեւ ինձ է ընկերության հայտ ուղարկել ֆեյսբուքով, սակայն ես այն չեմ ընդունել: Հստակ չեմ կարող ասել, թե երբ է ուղարկված եղել ընկերության հայտը. այդ մասին իմացել եմ նրա հաղորդագրությունը կարդալուց հետո:ՀԱՐՑ. Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Գալստյանը, Էդուարդ Պետրոսյանը եւ Վահագն Հովհաննիսյանը կատարել են սույն քրեական վարույթով քննության առարկա ահաբեկչությունները: Ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ:Պատասխան. Ձեր հարցում նշված անձանցից ոչ ոքի չեմ ճանաչում:

ՀԱՐՑ.Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչության մասին հիշատակված բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկվել հենց Ձեզ եւ Ռոմանոս Պետրոսյանին:Պատասխան. Չգիտեմ:ՀԱՐՑ.Վերը հիշատակված հաղորդագրությունը ստանալուց հետո Ձեր կյանքին առողջությանը կամ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ համար տագնապի, անհանգստության զգացողություններ առաջացրե՞լ է, թե՞ ոչ:Պատասխան. Սկզբում չեմ զգացել, քանի որ հաղորդագրությունը չեմ կապել ահաբեկչության հետ: Սակայն երբ հետագայում՝ 2024 թվականի փետրվարի 26-ին, տեղեկացա ՔՊ գրասենյակի մոտ ռումբ տեղադրված լինելու մասին եւ խոսեցի Ռոմանոս Պետրոսյանի հետ, բնականաբար անհանգստացա: Ի դեպ նշված հաղորդագրությունը տեսել եմ, քանի որ բացել եմ իմ Messenger-ի «սպամ» բաժինը. ուստի հնարավոր է, որ այլ անձիք նույնպես կան, ովքեր ստացել են նման հաղորդագրություններ, սակայն չեն տեսել, քանի որ «սպամ»-ը չեն բացել:

ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքին, առողջությանը կամ գույքին վնասելու սպառնալիքներ ստացե՞լ եք, թե՞ ոչ, Ձեր նկատմամբ նման գործողություններ երբեւէ կատարվե՞լ են, թե՞ ոչ:Պատասխան. Գործողություններ չեն կատարվել, բայց սպառնալիքներ բազմիցս ստացել եմ: Դրանք չեմ գնահատել լուրջ կամ իրական. գտել եմ, որ իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված վիրավորանքներ են: Իմ անձի վերաբերյալ նախկինում ստացած սպառնալիքները չեմ կարող կապել ցուցմունքումս նշված եւ ներկայացված հաղորդագրության հետ: Ցուցմունքիս ավելացնելու ոչինչ չունեմ»:

Լրահոս

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
Կարևոր
Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում»
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան
Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն
Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի
Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն
Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)
ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին
Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)
«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է
ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)
Կարևոր
Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում

102-րդ ռազմաբազան դուրս կգա՞․ Փաշինյանի քայլերի վտանգավոր սցենարը

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում

«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»