Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ»

Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները.


«Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ 18 Նոյեմբեր, 2025 7:01 Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. Քանի որ անցած կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, կարծում ենք, արժե միանգամից անցնել նախնական հետևություններին ու դիտարկումներին: Այն է՝ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները: Անշուշտ, բավականին զավեշտական են նայվում Փաշինյանի ու ՔՊ-ի պաթոսախառը կեցվածքն ու հայտարարությունները, թե իրենք «ջախջախիչ հաղթանակ» են տարել այս ՏԻՄ ընտրություններում: Սա, թերևս, «նոր խոսք» է ինչպես քաղաքականության, այնպես էլ՝ թվաբանության մեջ, որովհետև քվեարկության մասնակիցների ընդամենը 48 տոկոսի ձայներն ստացած ուժը խոսում է մրցակիցների նկատմամբ «ջախջախիչ հաղթանակ» տանելու մասին: Կարծես Ադրբեջանին են ջախջախել, Արցախն են հետ բերել, Ադրբեջանում հայ պատանդներին են ազատել: Դե, հոգեբանական առումով Փաշինյանի ու նրա ՔՊ-ի՝ 48 տոկոսից այդքան ոգևորվելն ինչ-որ տեղ և՛ հասկանալի է, և՛ խղճահարույց: Փաշինյանն ու ՔՊ-ն վերջին 4 տարիներին պարտվել ու մերժվել են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր համայնքների տեղական ընտրություններում: Ու այդքան պարտություններից հետո վաղարշապատյան «քերած» 48 տոկոսանոց հաղթանակը կարող էր ոգևորել: Այն բանից հետո, երբ կեսգիշերին մոտ սկսեց ուրվագծվել քվեարկության նախնական պատկերը, սոցցանցերում հայտնվեցին դառնացած ռեպլիկներ ու բնորոշումներ ժողովրդի հասցեին: Փաշինյանական քարոզիչներն էլ չզլացան «զուռնա-դհոլ» անելուն զուգահեռ շահարկել նման գրառումները: Իրականում, առհասարակ, ժողովրդին մեղադրել պետք չէ: Ավելին՝ դա ճիշտ չէ: Էլ ավելին՝ նման մեղադրանքները պարունակում են տարակերպ հույզեր, բայց ունեն զրոյական արդյունք: Իրական քաղաքական գործիչները, կուսակցությունները, ուժերը չպետք է ընկնեն ավելորդ հույզերի հորձանուտն ու դրանց ազդեցության տակ, այլ պետք է սթափ ու «սառը գլխով» վերլուծեն տեղի ունեցածը, դրա բազմաշերտ պատճառները, անեն «հողեղեն», ռեալ հետևություններ:


Ու սա առաջին հերթին ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին է վերաբերում: Ահավասիկ, այդպիսի մի հընթացս հետևություն՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների հիման վրա. ավտորիտար ու վարչական ռեսուրսները գերչարաշահող իշխանության դեմ ընտրական, քաղաքական պայքարում ընդդիմադիր միավորների մեծ քանակը հակառակ արդյունքի է բերում: Անհրաժեշտ են ընդդիմադիր խոշոր միավորումներ. երկուսը, երեքը, առավելագույնը՝ չորսը (համապետական ընտրություններում), ինչը թույլ կտա հնարավորինս խուսափել բողոքական ընտրազանգվածի ձայների փոշիացումից: Մի կողմից՝ ցավալի է, որ ընդգծված գաղափարական ընտրապայքար չծավալվեց, թեպետ, իհարկե, «Հաղթանակ» դաշինքը, «Մայր Հայաստանն» ու «Հայրենիքի» թեկնածուն որոշակի ջանքեր գործադրեցին այդ ուղղությամբ: Այդուամենայնիվ, ընտրությունները առավելապես մնացին հենց ՏԻՄ շրջանակներում:


Թեպետ, հանուն արդարության, ակնկալվում էր, որ Վաղարշապատի ընտրություններում գաղափարական պահն ու Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի ելած ՔՊ-ի հետ հակադրությունն ավելի ընդգծված պիտի արտահայտվեր: Այսինքն, այս ընտրություններն ավելին պիտի լինեին, քան մեկ վարչական միավորի ավագանու ընտրությունները: Բայց մյուս կողմից էլ հարկ է նկատել, որ տեղական ընտրություններն, այնուամենայնիվ, իրենց առանձնահատկություններն ունեն: Իսկ այս դեպքում, երբ Էջմիածին քաղաքին արհեստականորեն կցված են գրեթե երկու տասնյակ գյուղեր, տարակերպ տեղական խնդիրների փռվածքը բավականին լայն է: Մյուսը, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել ենք, այն է, որ ընդդիմադիր ուժերը, շեշտենք՝ իրական ընդդիմադիր ուժերը իրար դեմ չպետք է պայքարեն: Ու հենց այդ առումով այս ընտրությունները միանգամայն ընկալելի ու գովելի ընթացք ունեցան:


Սա պետք է ֆիքսել՝ առաջիկայում ավելի զարգացնելու և խորացնելու, միմյանց դեմ չպայքարելը համակարգված պայքարելու մակարդակին հասցնելու նկատառմամբ: Ի լրումն, համապետական ընտրություններում պայքարի մեջ կմտնի (կանխատեսելիորեն) նաև «Մեր ձևովը», բացի այդ՝ ընդդիմադիր դաշտի գլխավոր դերակատարները հանդես կգան իրենց դեմքով, ինչը էապես կփոխի խաղի կանոններն ու ընթացքը: Այդուամենայնիվ, Վաղարշապատի ընտրությունները որոշակի լակմուսի թուղթ էին առաջին հերթին ընդդիմադիրների համար: Մյուս կողմից՝ պետք է արձանագրել «Հաղթանակ» դաշինքի, այն գլխավորած Սևակ Խաչատրյանի ու նրա թիմի կատարած աշխատանքն ու ծավալած ընտրապայքարը: Ընտրողների շուրջ 32 տոկոսի քվեներն ստանալը, այն էլ՝ փաշինյանական իշխանության ձևավորած ռեպրեսիվ մթնոլորտում, տոտալ հակաքարոզչության պայմաններում, իսկապես վկայում է ծավալուն աշխատանք կատարելու մասին:


Դրական պետք է նկատել նաև «Մայր Հայաստանի» ներգրավումը: Լինելով սկզբունքորեն նորակազմ ուժ, այն արդեն երրորդ ՏԻՄ ընտրություններում վստահ հաղթահարում է անցողիկ շեմը, իսկ ընտրապայքարում դրսևորվում է շատ ակտիվ, ընդգծված քաղաքական բաղադրիչով: Կարևոր գործոն էր «Հայրենիքի» մասնակցությունը մասնավորաբար մտավորական անձի՝ Խաչատուր Մանուկյանի դեմքով: Ի դեպ, չնայած իշխանական ճամբարում տիրող ոգևորվածությանն ու «կլառնետակորդեոն» տրամադրություններին, վերստին արձանագրենք, որ ՔՊ-ն ու Փաշինյանը գործնականում միայնակ են, ավելին՝ չունեն ընտրողների կեսից ավելիի համակրանքը, և սա՝ չափազանց մեղմ ասած:


Հատկանշական է, որ այս էլ երկրորդ անգամ անընդմեջ (Գյումրու ընտրությունը հաշված) ՔՊ-ի կողմից «սատելիտ» ուժերի ներգրավումը գրեթե ոչինչ չի տալիս: «Սատելիտներից» ոչ մեկը անցողիկ շեմը չի հաղթահարում նույնիսկ դաշինք կազմելու միջոցով: Սա պետք է նկատի ունենալ՝ հաշվի առնելով այն հավանականությունը, որ «սորոսական» շրջանակներով կարող են առանձին դաշինք ձևավորել, ինչի մասին արդեն ինտենսիվ խոսակցություններ են շրջանառվում: Մյուս կողմից՝ կոնկրետ ՔՊ-ին կից գործող «Հանրապետությունը» երկրորդ անգամ անընդմեջ մերժվում է ընտրողների կողմից:


Սա նաև նշանակում է, որ Արամ Զ. Սարգսյանը կորցնում է Փաշինյանի համար «շագանակներ» հանելու հարցում արդյունավետությունն ու նաև ազդեցությունը: Այո, ՔՊ-ն չունի մեծամասնություն, չի հաղթահարում 50 տոկոսը: Բայց վատն այն է, որ այդ մեծամասնությունը չունեն նաև ընդդիմադիրները: Բայց այստեղ կա նրբություն. ընդդիմադիրները դեռ տեղ ունեն ավելացնելու, իսկ ՔՊ-ն իր հնարավոր բարձրակետի վրա է:


Նույնիսկ ֆանտաստիկ է երևակվում նրանց՝ 48 տոկոս ստանալը: Ու այստեղ առաջին պլան են գալիս բոլորին հայտնի «վարչական ռեսուրսները»՝ իշխանական լծակներն ու ազդեցության, քաղաքացիներին ճնշելու հնարավորությունները, որ Փաշինյանը գործածում է ամբողջ ծավալով ու անընդհատ: Վաղարշապատի ընտրություններում ծայրահեղ աստիճանի մեծ վարչական ռեսուրս է օգտագործվել: Մենք այնքան հաճախ ենք լսում ու կիրառում այս բառակապակցությունը՝ «վարչական ռեսուրս», որ մի տեսակ սկսում ենք «մոռանալ», որ դա նմանապես կոպիտ ընտրախախտում է և քաղաքացիների կամարտահայտության վրա անթույլատրելի եղանակներով ազդելու դրսևորում: Նախնական արդյունքների թռուցիկ դիտարկումը, ըստ տեղամասերի, թույլ է տալիս նկատել, որ «վարչական ռեսուրս» ամենից ինտենսիվ գործածել են հատկապես գյուղական բնակավայրերում:


Ավելի ստույգ՝ նաև քաղաքում, բայց բուն Վաղարշապատ քաղաքում դրա ազդեցությունը շատ մեծ դեր չի խաղացել: Ավելին, քաղաքում ՔՊ-ն, կարելի է ասել, ընդհանրապես չի հաղթել: Եվ որպես ամփոփում, թե ինչ ցուցանեցին այս ընտրությունները. Արգիշտի Մեխակյանը Փաշինյանին պետք է ընդամենը որպես գործիք, ինչի մասին խոստովանեց հենց ՔՊ ղեկավարը: Հետընտրական հայտարարության մեջ Փաշինյանը առավել քան պարզորոշ հայտարարեց, որ անցած ընտրությունները իրեն «կարևոր լիցք են տվել»՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմը նոր թափով շարունակելու, Մայր Աթոռն ու Վեհարանը զավթելու համար: Ասել կուզի, որ Արգիշտի Մեխակյանն իրեն պետք էր ընդամենը որպես քողածածկույթ, որ նրա դեմքի ու անվան ստվերում, նաև նրա պաշտոնի կիրառմամբ Մայր Աթոռի ու Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իր արշավը հասցնի անմիջական հարձակման փուլին:


Բայց այս հարցում Փաշինյանն, այնուամենայնիվ, մի փոքր շտապում է, կարծում ենք: Իրականում բուն Վաղարշապատում ընտրողների մոտ 60 տոկոսը ՔՊ-ին դեմ է քվեարկել: Բացի այդ, Փաշինյանի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, որ տեղական տրամադրություններին երևի ավելի լավ է տեղյակ, քան իր շեֆը, շարունակ խուսափում էր բացեիբաց Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ խոսելուց: Նա հասկանում էր, որ այդ դեպքում իրեն վարչական ռեսուրսն էլ չէր օգնի: Իսկ հայ քրիստոնյաները, բնականաբար, պետք է պատրաստ լինեն համախմբված պաշտպանել մեր սրբությունը՝ Մայր Տաճարը, Մայր Աթոռը: Ու այդ հարցում ոչ մի ընտրության կամ քվեարկության ոչ մի արդյունք որևէ արժեք ու նշանակություն չունեն:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ
Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել
Կարևոր
Իրանի գերագույն առաջնորդը հանդես է եկել զգուշացնող հայտարարությամբ
Զախարովան նացիստ է անվանել Քանյե Ուեսթին
Հակոբյան․ Ղարաբաղ վերադարձ չի լինելու․ մեր հայրենիքը 29,743 ք/կմ է (տեսանյութ)
Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը»
Հայաստանը շատ արագ կորցնելու է իր ինքնիշխանությունը․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին (տեսանյութ)
Վրաերթ Բաղրամյան պողոտայում. 33-ամյա հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց
Հիմա Գյումրիում կրկին ուժեղ կարկուտ է, քամի ու կայծակ (տեսանյութ)
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԵՄ-ի հետ կապված հարցերն ու հայ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները․ Կրեմլ
Ցնդաբանություն է․ Իրանը՝ Թրամփին. Սամվել Կարապետյանի բողոքը մերժվել է (տեսանյութ)
8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ)
«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ Հայաստանում
Հնդկաստանի քա՞նի քաղաքացի է աշխատում Հայաստանում
Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել
Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին
Գարեգին Բ-ի բացառիկ լիազորությանը պետությունը միջամտել չի կարող. փաստաբան
Այս կենդանակերպի նշանները պետք է խուսափեն սեպտեմբերին զգացմունքային որոշումներ կայացնելուց
Արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների գործից

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը