Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մի՛ վախեցեք և պայքարե՛ք․ Վահագն Չախալյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ից

Կալանքի տակ գտնվող՝ «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն ուղերձ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից․ «Ուղերձ զինակիցներիս և արժանապատիվ հայորդիներին մասնավորապես՝ երիտասարդությանը: Հարազատ զինակիցներ, արժանապատիվ ազգակիցներ։

Ձեզ եմ դիմում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ գտնվում եմ ժամանակավորապես և հայտնվել եմ իմ հայասիրության անկաշառ և անփոփոխ դիրքորոշման և հայրենավաճառներին սուր քննադատության ենթարկելու համար։ Թերևս ոչմեկի համար գաղտնիք չի հանդիսանում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը իր ավազակախմբով հանդերձ տարիներ շարունակ ցանկացել են ինձ ձերբակալել ու մեկուսացնել։ Իրենց այդ հանցավոր նպատակին հասնելու համար նրանք չեն խորշել և ոչ մի ապօրինի քայլից, նրանց չի զսպել և չի կանգնեցրել ոչ մի բարոյական նորմ։

Չհարգելով ժողովրդավարության հիմնարար սկզբունքները և ոտնահարելով խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հանրահռչակ բոլոր սահմանումները՝ ի վերջո նրանք ինձ ձերբակալեցին սրբազան շարժման առաջնորդների դեմ ծավալված աննախադեպ բռնաճնշումների շրջանակներում՝ ահաբեկչության նախապատրաստման և սահմանադրական կարգի տապալման փորձի շինծու մեղադրանքով։Ահավասիկ, մենք ահաբեկիչներ չենք։ Մենք ազատաբերներ ենք, ազատարարներ, և ժամանակն ամենա ճշգրիտ պատասխանը կտա։

Բայց խոսքս այդ մասին չէ, խոսքս պայքարի և հաջողության, ապագայի մասին է, որտեղ դուք եք Հայաստանի տերը։ Իմ հարազատ զինակիցներ, իմ սիրելի երիտասարդություն, մենք մեր հայրենիքը չենք սիրել նրա համար, որ նա հաղթանակած էր, և այսօր էլ նեղության ժամանակ չենք լքում նրան ու հեռանում։ Բարձր ազգային ինքնագիտակցությամբ կանգնած ենք մեր հողին, և պայքարը ինքնանպատակ չէ։ Մեր ընդդիմախոսների ասածով՝ նեղ անձնական չէ (ինչքան էլ ես անձնապես այդ կերպ ընդունելու գաղափարական հենք և շարժառիթ ունեմ), այլ այն ամբողջապես անանձնական է և ընդհանուր։

Այն՝ մեր ծնկած Հայրենիքը ոտքի կանգնացնելու և հոգեվարքի մեջ գտնվող մեր պետականությունը վերականգնելու, վերանորոգելու համար է։ Մի վախեցեք, երբ ես ձեզ նման երիտասարդ էի, ես ինքս չվախեցա՝ ոչ բազմաթիվ սպառնալիքներից, ոչ այդ սպառնալիքների կյանքի կոչումից, ոչ այն ժամանակվա իշխանությունների կողմից ձերբակալված լինելու և այնուհետև Վրաստանին արտահանձնելու հանգամանքից, ոչ առավել ևս՝ վրացական այն ժամանակվա հայատյաց իշխանությունների բռնաճնշումներից և գրեթե հնգամյա բանտարկությունից։ Մի՛ վախեցեք։ Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իմ ուղերձի ամենակարևոր մեսիջը, գլխավոր շեշտադրումը սա է՝ մի՛ վախեցեք և պայքարե՛ք։ Պայքարեք և արդյունքը չի ուշանա։

Հիշե՛ք՝ Աստված սիրում է խիզախներին ու հանդուգներին։ Ի վերջո՝ մի վախեցեք, հանդգնե՛ք և գործե՛ք։ Գործեք ի շահ ձեր իրավունքների և ապագայի։ Գործեք ի շահ Հայաստանի հանրապետության և հանուն այդքան շահարկված խաղաղության։ Հիշե՛ք՝ խաղաղությունը երբեք վախկոտներին չի տրվել ու երբեք չի տրվելու։ Իսկ ՀՀ իշխանություններն իրենց բազմաթիվ թերությունների հետ մեկտեղ նաև վախկոտներ են՝ բառի բուն իմաստով։ Մի վախեցեք ռեժիմից, նրա բռնաճնշումներից ու վախերից։ Այս ամենը ոչ թե նրանց ուժեղության ու անպարտելիության, այլ նրանց վախերի՝ թուլության և սնանկ լինելու մասին է խոսում։ Մի վախեցեք և երբեք չտրտնջաք դժվարություններից։ Նամանավանդ՝ չմատնվեք անգործության, հղում անելով «ինչ-որ բան փոխելու անհնարինության» թշնամական քարոզչաթեզերին։

Քրիստոնյա հայաստանի կործանման և աշխարհի քաղաքական քարտեզից վերացման գործընթացը կանգնեցնել և այն ճիշտ՝ 180 աստիճանով շրջել հակառակ տրամաբանության ուղղությամբ ոչ միայն հնարավոր է ու իրավագործելի, այլև՝ մենք դա արդեն իսկ սկսել ենք։Վստահորեն եմ ասում՝ միասնական ու միահամուռ ջանքերով մենք այն կհասցնենք բարեհաջող ու տրամաբանական ավարտին։ Մենք անպատկերացնելիորեն ուժեղ ազգ ենք, և մեր ազգային կարողությունները, ցավոք, մինչ օրս բացահայտված չեն։ Սատանան այդքան վախենալու չէ, ինչքան որ թվում է։

Ամեն ինչ լավ է լինելու՝ մի՛ վախեցեք։ Շատ անգամներ եմ նշել, որ մեր ընթացքը անկասելի է։ Եկել եմ վերահաստատելու ժամանակի փորձությամբ ապացուցված այս անհերքելի, գրեթե աքսիոմատիկ ճշմարտությունը։ Այո, քաղաքական բռնաճնշումները, ճաղերն ու բանտախուցը ի վիճակի չեն կասեցնել մեր ընթացքը»։

Լրահոս

Շտապ
18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում
Tasnim. ԱՄՆ-ի կողմից կործանված F-35-ի օդաչուին փրկելու գործողությունը ձախողվել է
ՈՒՂԻՂ․ Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի դրսեվորումները. քննարկում
Դավիթ Մինասյանին տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն
Դավիթը կոմպլեքս հիվանդություններ ունի. նրան տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ
Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)
ՄԱԿ. Լիբանանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ ստիպված է եղել լքել իր տները Իսրայելի հարձակումների պատճառով
Ֆրանսիան ԱՄՆ ղեկավարության կողմից իր հասցեին արված հայտարարությունները բարեկամական չի համարում
ՈՒՂԻՂ․ Դավիթ Մինասյանի մոր հրատապ հայտարարությունը. Դավիթի վիճակը վատացել է
Հ1-ը զավթածա իր դաշնակիցների ու ՔՊ կուսակցականների կողմից, ամբողջ դաշտը իրենք են տիրապետում
Որևէ իրական ընդդիմադիր ուժ հնարավորություն չի ունենալու այս համակարգի մեջ լսելի լինել. Կարապետյանց
Էսօր ազգային եկեղեցու նկատմամբ վայրագ հարձակում կա, որեւէ ձեն ու ծպտում չկա
Մենք պահանջում ենք երկու իրավաբանական անձանք քրեական պատասխանատվության ենթարկել
Ընտրությունները չենք խառնում մեր ակցիայի հետ, զուտ ուզում ենք մեր տղաներն էլ 1,5 տարի ծառայեն
Ասելու եմ՝ ընտրության չգնան․ անարդար ա, թող բոլորը 1,5 տարի ծառայեն
Դիմում եմ Պապիկյանին` ինչու՞ պիտի իմ տղան 2 տարի ծառայի, համադասարանցին` 1.5
Կարևոր
ՈՒՂԻՂ․ Դադարե'ք դառնալ ՔՊ-ի քարոզչամեքենան. Բողոքի ակցիա` դատախազության շենքի մոտ
Պապիկյանին առաջարկներ ունենք, պայքարում ենք անրդարության համար, պիտի բոլորը հավասար ծառայեն
Իլոն Մասկի հայրը կասկած է հայտնել, որ ամերիկացիները վայրէջք են կատարել Լուսնի վրա
ՄԱԿ-ը հայտնել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած հարձակման հետևանքով 10 նավաստիների մահվան մասին

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի դրսեվորումները. քննարկում

Դավիթ Մինասյանին տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն

Դավիթը կոմպլեքս հիվանդություններ ունի. նրան տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ

ՈՒՂԻՂ․ Դավիթ Մինասյանի մոր հրատապ հայտարարությունը. Դավիթի վիճակը վատացել է

Հ1-ը զավթածա իր դաշնակիցների ու ՔՊ կուսակցականների կողմից, ամբողջ դաշտը իրենք են տիրապետում

Որևէ իրական ընդդիմադիր ուժ հնարավորություն չի ունենալու այս համակարգի մեջ լսելի լինել. Կարապետյանց

Էսօր ազգային եկեղեցու նկատմամբ վայրագ հարձակում կա, որեւէ ձեն ու ծպտում չկա

Մենք պահանջում ենք երկու իրավաբանական անձանք քրեական պատասխանատվության ենթարկել

Ընտրությունները չենք խառնում մեր ակցիայի հետ, զուտ ուզում ենք մեր տղաներն էլ 1,5 տարի ծառայեն

Ասելու եմ՝ ընտրության չգնան․ անարդար ա, թող բոլորը 1,5 տարի ծառայեն

Դիմում եմ Պապիկյանին` ինչու՞ պիտի իմ տղան 2 տարի ծառայի, համադասարանցին` 1.5

ՈՒՂԻՂ․ Դադարե'ք դառնալ ՔՊ-ի քարոզչամեքենան. Բողոքի ակցիա` դատախազության շենքի մոտ

Պապիկյանին առաջարկներ ունենք, պայքարում ենք անրդարության համար, պիտի բոլորը հավասար ծառայեն

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով արտահերթ դատական նիստ

Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. պատրա՞ստ ես տղամարդավարի ներողություն խնդրել Կարապետյանից

Արամ Օրբելյանը ներկայացրեց հանձանաժողովի 200 էջանոց որոշումը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ

ՈՒՂԻՂ․ ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսը

Ղարաբաղից եկել, այստեղ «տղամարդլամիշ» են լինում. Փաշինյանն Արցախի գեներալների մասին

Զառանցանքներ են․ Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին, թե արցախցիները փախել են

ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին