Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Նպատակը Դավիթին մեկուսացնելն է քաղաքական գործընթացներից»․ փաստաբանը տեսանյութ է հրապարակել

Ահա այն տեսանյութը, որը որպես ապացույց առկա է Դավիթ Համբարձումյանի քրեական գործում, և որով փաստվում է, որ դատավոր Ժորա Չիչոյանը դատապարտել է անմեղ մարդու, ավելին՝ այդ հոդվածով նշանակել է այնպիսի պատիժ, որն ըստ դատական պրակտիկայի երբևէ չի արձանագրվել նախորդիվ։ Խնդրում եմ դիտել «Հովտաշատ-Հայանիստ» խ/չ-ի դեպքի տեսանյութը և կարդալ ստորև նշված վերլուծությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:«Այսպես, տեսանյութի 00։00-00։02 հստակ երևում է, որ Դավիթ Համբարձումյանն ի սկզբանե չի գտնվում տեղում վիճաբանող անձանց խմբի մեջ, այլ ձախից դեպի աջ քայլելով հասնում է վիճաբանության վայր։Տեսանյութի 00։03-00։05 վարկյանին պատկերված են սույն գործով տուժող Աբրահամ Ինջիղուլյանը /կարմիր և սև վերնազգեստով/ և Արա Պողոսյանը /ամբողջությամբ սև հագուստով/:

Այդ ողջ ընթացում Դավիթ Համբարձումյանը որևէ գործողություն չի կատարում, որևէ մեկին չի հարվածում, չի հահոյում, չի հրում, նրա պահվածքից պարզ է դառնում, որ վերջինս փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Դավիթ Համբարձումյանը գտնվում է տուժողներից առնվազն 3-4 մետր հեռավորության վրա, ընդ որում իր և տուժողների միջև մի քանի շարք անձինք են կանգնած։Այնուհետև Արա Պողոսյանի կողմից առաջին հարվածը հասցնելուց հետ տուժողների և անհայտ անձանց միջև տեղի է ունենում թեժ վիճաբանություն, քաշքշուկ, ենթադրվում է նաև հարվածներ։ Ըստ էության սա հենց այն պահն է, որի ընթացքում տուժողները ծեծի են ենթարկվել։ Դավիթ Համբարձումյանն այդ ողջ ժամանակահտվածում կոնկրետ այդ իրադարձություններին ևս չի միջամտում և չի մասնակցում դրանց։ Նախորդող ժամանակահատվածում տեսախցիկը ուղղված է դեպի այն ավտոմեքենայի դիմապակին, որից կատարվել է տեսանկարահանումը, այսինքն պատկերում է ավտոմեքենայի ամիջապես դիմացի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, որի ընթացում հստակ երևում է, որ Դավիթ Համբարձումյանը ավտոմեքենայից գտնվում է շուրջ 5-6 մետր հեռավորության վրա։ Տեսանյութի 00։14 վայրկյանին տեսախցիկը թեքվում է դեպի աջ և նկարահանում է արդեն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ավտոմեքենայի աջ դռանը հարակից տարածքում, որտեղ երևում է տուժող Աբրահամ Ինջիղուլյանը։0։14-00։22 տեսախցիկի տեսադաշտում հայտնվում են տարբեր անձինք, որոնց թվում չկա Դավիթ Համբարձումյանը: 00։22 ին տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ոստիկանության աշխատակից, ով գալիս է այն ուղղությունից որտեղ մինչ այդ կանգնած են եղել Դավիթ և Գոռ Համբարձումյանները ։ 00։16-ի դրությամբ վիճաբանությունը, քաշքշուկը և ծեծկռտուքը տուժողների և անհայտ անձանց միջև արդեն ավարտված է, պարզապես տարբեր կողմերից գոռգոռոցներ են լսվում։

Այսինքն այդ ծեծն ու ջարդը, որը նկարագրվել է մեղադրանքի որոշմամբ, տևել է ընդամենը 10 վայրկյան: 00։20-00։22 հատվածում հստակ լսվում է գոռոց «Հետ բերեք, հետ բերեք արա» բովանդակությամբ, ըստ էության խոսքը վերաբերում է բերման ենթարկված անձանց ազատ արձակելուն, և ըստ էության ուղղված է ոստիկանության աշխատակիցների։ 00։32-ին տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ևս մեկ ոստիկանւթյան աշխատակից և այդ ընթացքում վերջիններս հրելով հեռացնում են տուժողներին դեպի ավտոմեքենայի հետնամաս։

Տեսանյութի 00։32-00։33-ին լսվում է կրակոցի նմանվող պայթյունի ձայն։ Հատկանշական է, որ այդ պահին տեսախցիկի դիրքը այնպիսինն է, որ երևում է այն ավտոմեքենայի աջ հայելին, որից կատարվել է տեսանկարահանումը։Հայելու մեջ հստակ երևէում է, որ պայթյունի ձայնից անմիջապես հետո ավտոմեքենայի հետնամասում մեծ քանակությամբ ծուխ է առաջանում։Այսինքն դա ոչ թե կրակոց է, այլ կամ ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոց, կամ ավտոմեքենայի անսարքության պատճառով խլացուցիչից հնչող պայթյունի ձայն և առաջացող ծուխ։ Նշվածը համընկնում է նաև տուժող Արա Պողոսյանի ցուցմունքի հետ, ով նշել է, որ այդ պահին կրակոց չի եղել, այլ եղել է պայթյուն, որի հետևանքով իր կոշիկները պատռվել են։ Տեսանյութի 00։36 ին տեսադաշտում հայտնվում է թվով երրորդ ոստիկանության աշխատակիցը։

Տեսանյութի 00։38-ին տեսադաշտում հայտնվում է թվով չորրորդ ոստիկանության աշխատակիցը, բջջային հեռախոսը ձեռքին, շատ հանգիստ պահվածքով։ Տեսանյութի 00։48-ին պատկերված են տուժողներ Աբրահամ Ինջիղուլյանը և Արա Պողոսյանը, ովքեր տեսանյութի 00։14 վայրկյանից սկսած գտնվել են ավտոմեքենայի, որից կատարվել է տեսանկարահնումը, աջ հատվածում դեպի հետ, այսինքն չեն գտնվել այնտեղ որտեղ գտնվել են Դավիթ և Գոռ Համբարձումյնաները։ 00։51-ին տուժողները շրջվում և քայլում են դեպի այն անձանց կողմ, ում հետ քիչ առաջ վիճաբանում էին, հստակ երևում է, որ այդ ընթացքում վերջիններիս որևէ մեկը չի հարվածում, ընդհակառակը` փորձում են հանդարտեցնել։ Ըստ տեսանյութի բուն վիճաբանությունը և քաշքշուկը ամբողջությամբ ավարտվում է 00։14-ին։

Հ.Գ. Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք չաղաղակել, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է: Ամեն ինչ շատ ակնհայտ և պարզ է:Պարզապես մի բան մոռացվում է.Աստծո դատաստանից ոչ ոք չի կարող փախչել: Չորս երեխայի անմեղ հորը ՔԿՀ ուղարկելը չի կարող լինել ընդունելի՝ ո՛չ բարոյական, ո՛չ իրավական առումով:

Սա հերթական նոնսենսն է, որի նպատակը Դավիթին մեկուսացնելն է քաղաքական գործընթացներից»,-գրել է նա:

Լրահոս

Սահմանվել է ձմեռային ցրտերից պաշտպանվելու երեք հիմնական սկզբունք
Հայտնաբերվել է թռչնամսի անսպասելի վտանգ
Ասադի անկումից հետո շուրջ մեկ միլիոն սիրիացի վերադարձել է տուն
Բացահայտվել են աշխարհի այն շրջանները, որտեղ վտանգավոր մանրէներն առավել ակտիվորեն շրջանառվում են
Մարդու թրաֆիքինգ և շահագործում, փողերի լվացում․ քրեական նորություններ (տեսանյութ)
Բժիշկը ցրեց մի առասպել քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացնող մի արտադրանքի մասին
Թրամփը Նյու Յորքին սպառնացել է. «բոլոր հիմքերը» կան, որ Ուկրաինան կանդամակցի ԵՄ-ին․ Զելենսկի (տեսանյութ)
ՈւՂԻՂ․ «Մերժենք ուրացողների, սրբապիղծների ու կեղծ մատնիչների դաշինքին»․ «Մայր Հայաստանը» Ոսկեհատում է
Արմավիրում գտնվող հողատարածքն և ավտոդրոմը վերադարձվել են ՀՀ-ին
Ալիևը շատ ավելի ճշմարիտ մարդ է, քան այս խումբը. Արթուր Խաչիկյան
Գերմանիայում հայտարարել են Ուկրաինայում ՌԴ ԶՈւ-ի առաջխաղաղացման մասին
Կեղծել են իմ տեղակալի ստորագրությունը և փորձել են զեղծարարություն անել. ԿԲ նախագահ
Թեհրանի կենտրոնում «ԱՄՆ-ի զոհերը» գրությամբ հակաամերիկյան նոր պաստառ է հայտնվել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1,8 միլիարդ եվրոյի հատկացմանը
Տեր Տարոնը հրաժարվել է Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբում քննարկել իր անձնական ու ծառայական հարցերը
Ծափաթաղում հուղարկավորել են 3-ամյա Տիգրանին․ սպանվել է 33-ամյա բլոգեր Շմավոն Աթոյանը
Մահացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին
Նիգերիայի արտգործնախարարը հերքել է քրիստոնյաների հետապնդման մասին Թրամփի պնդումները
Ղազախստանում տասնհինգ մարդ է ձերբակալվել հարսնացու առևանգելու համար
Ռուսաստանը միջուկային զենքի զգալի պաշարներ ունի․ Կատարը սպառնացել է Եվրոպային և պայման առաջադրել

Լրացուցիչ նորություններ

...

Մարդու թրաֆիքինգ և շահագործում, փողերի լվացում․ քրեական նորություններ (տեսանյութ)

Թրամփը Նյու Յորքին սպառնացել է. «բոլոր հիմքերը» կան, որ Ուկրաինան կանդամակցի ԵՄ-ին․ Զելենսկի (տեսանյութ)

Արմավիրում գտնվող հողատարածքն և ավտոդրոմը վերադարձվել են ՀՀ-ին

Կեղծել են իմ տեղակալի ստորագրությունը և փորձել են զեղծարարություն անել. ԿԲ նախագահ

Տեր Տարոնը հրաժարվել է Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբում քննարկել իր անձնական ու ծառայական հարցերը

Ծափաթաղում հուղարկավորել են 3-ամյա Տիգրանին․ սպանվել է 33-ամյա բլոգեր Շմավոն Աթոյանը

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է

3-ամյա Տիգրանի մարմինը բերել են Ծափաթաղի իրենց տուն

Ձայնը տալով ՔՊ-ի ներկայացուցչին՝ դուք քվեարկում եք Փաշազադեի, Փաշինյանի օգտին և Եկեղեցու դեմ․ Թևանյան (տեսանյութ)

Քվեարկում եք համար 4-ին, ձեր ձայնը տալիս եք Մայր Աթոռին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Յուրաքանչյուր ազգի ներդրումը միահյուսված է Ռուսաստանի պատմության մեծ հյուսվածքի հետ. Աբրահամ Հովեյան

Սպանվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը

Աշտարակ-Թալին 34կմ երկարությամբ վերակառուցվող ճանապարհահատվածը կահավորվում է անվտանգության տարրերով

Մի շարք հասցեներում 1 օր ջուր չի լինի

Փաշինյանի շինծու պատարագի մասնակից Տեր Տարոնը կանչվել է Մայր Աթոռ

Ի՞նչ եղանակ է սպասվում նոյեմբերի 4-ից 8-ին

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Ստամբուլում ավարտվել է յոթ երկրի ԱԳՆ նախարարների հանդիպումը

Չինաստանը հրաժարվել է Ռուսաստանից նավթ գնել. Թրամփը նշել է ուկրաինական հակամարտության ավարտի ժամկետը (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի օգտին քվեարկողը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի օգտին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. «Մայր Հայաստան»