Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Վանաձորում տեղի ունեցած փլուզման մասին, որի հետևանքով մեկ անձ է մահացել։
«Տանը շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել տանիքի և առաստաղի մասնակի փլուզում՝ մոտ 20 քմ, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է փլատակներում»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 15։56-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին։








