Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թիրախավորելով Վարդան Ղուկասյանին, գործադիր իշխանությունը թիրախավորել է նաև գյումրեցիներին․ հայտարարություն


ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ դեսպանին, Ռուսաստանի դաշնության դեսպանին, Եվրոպական միության դեսպանին
Եվրրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսին
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին
2025 թվականի հոկտեմբերի 20-ից ի վեր, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ընդամենը տասը օրերի ընթացքում կայացրել է աննախադեպ թվով կալանքի որոշումներ, որոնց հետևանքով մոտ չորս տասնյակ քաղաքացիներ զրկվել են ազատությունից։ Նրանց թվում են ինչպես խաղաղ բողոքի գործողության մասնակիցներ, այնպես էլ Գյումրու քաղաքապետարանի շենքում գտնվող գյումրեցիներ, որոնցից չորսը կանայք են։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ մեծությամբ քաղաքի` Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած խաղաղ բողոքի ակցիան ոստիկանության ուժերի կողմից ցրվել է բռնության գործադրմամբ։ Նույն օրը ոստիկանները հատուկ միջոցների և առարկաների կիրառմամբ վնասել և ջարդել են Գյումրու քաղաքապետարանի գույքը։
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց ազատազրկման պրակտիկան փաստացիորեն, գործում է ըստ հետևյալ կեղծ «սկզբունքների».
• ազատազրկումն առաջնահերթություն է,
• այն պահանջված և միակ «արդյունավետ» միջոցն է,
• անհրաժեշտ է մարդակեր համակարգը պահպանելու համար,
• բացարձակապես կարևոր չէ, որ այն օրենքով նախատեսված չէ։
Ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, այնպես էլ Գյումրիում` հոկտեմբերի 20-ի գործողությունների ընթացքում, իշխանությունները չեն ներկայացրել որևէ իրավական հիմնավորում կամ անհրաժեշտության պայման, որը կարդարացներ ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը։
Մինչ այժմ՝ թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, թե քննչական մարմինները, հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ, որը կվկայեր պետության կողմից իր պարտավորության գիտակցման մասին՝ ոստիկանության ոչ իրավաչափ և անհամաչափ ուժի կիրառման դեպքերին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Խաղաղ բողոքի մասնակիցներից շատերը ստացել են մարմնական վնասվածքներ, մինչդեռ որևէ ոստիկան չի տուժել՝ խաղաղ բողոքի ակցիան բռնությամբ ցրելու և Գյումրու քաղաքապետարանի գույքը վնասելու կամ փչացնելու ընթացքում։
Հասարակությանը մինչ օրս անհայտ է, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու նրա աշխատակազմի ներկայացուցիչներն այցելե՞լ են արդյոք շուրջ չորս տասնյակ կալանավորված անձանց, և եթե այո՝ ապա ինչպիսի խախտումներ են արձանագրել։
Բացի այդ, խիստ մտահոգիչ և տարակուսելի է, որ՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացված է Գյումրու քաղաքապետ պարոն Վարդան Ղուկասյանի ապօրինի ազատազրկման և խախտված իրավունքների մասին,
նա մինչ օրս չի այցելել նրան և չի արձագանքել հրապարակային կերպով։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ու ՀՀ գլխավոր դատախազը լիովին տեղեկացված են եղել, սակայն լռել են և չեն դատապարտել այն փաստը, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած խաղաղ բողոքի գործողությանը նախորդել էր բռնության և սպառնալիքի բացահայտ կոչ, որը հնչել էր 2025 թվականի հոկտեմբերի 1-ին, ՀՀ Ազգային ժողովի դահլիճից, այն անձի կողմից, ով զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը։
Այդ կոչն ուղղված էր մոտ վեց ամիս առաջ օրինական ձևով ընտրված Գյումրու ընդդիմադիր, անկուսակցական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, և արտահայտում էր նրան քաղաքական և հանրային դաշտից հեռացնելու մտադրություն։ Այդ կոչը միաժամանակ նպատակ ուներ կասկածի տակ դնել Գյումրու տեղական ինքնակառավարման մարմնի օրինական, օրենքով ճանաչված և չվիճարկված ընտրությունների արդյունքները։
Այսպիսով, հնչեցված սպառնալիքը չէր սահմանափակվում միայն Վարդան Ղուկասյանի դեմ ուղղված քաղաքական ճնշմամբ, այլև ուղղված էր Գյումրու հազարավոր քաղաքացիներին, ովքեր օրինական կարգով իրացրել էին իրենց հիմնարար սահմանադրական իրավունքը՝
ընտրելու Գյումրի քաղաքի ավագանին և քաղաքապետ ի դեմս` անկուսակցական Վարդան Ղուկասյանի։
Ըստ էության, ՀՀ գործող իշխանության գործադիր ղեկավարը հրապարակային կերպով նախապատրաստել և իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական կարգը տապալելու քաղաքական գործընթաց։
Հայաստանի Հանրապետությունում, թե Սահմանադրությունը, թե «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ճանաչում և ամրագրում են տեղական ինքնակառավարման սկզբունքը։ Մինչդեռ, այս հիմնարար սկզբունքը հետևողականորեն անտեսվում և ոտնահարվում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից։
ՀՀ Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածը հստակորեն ճանաչում և սահմանում են տեղական ինքնակառավարման իրավունքը, ըստ որի՝ տեղական ինքնակառավարումը նշանակում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված տեղական մարմինների իրավունքն ու կարողությունը՝ իրենց պատասխանատվության շրջանակներում կառավարելու տեղական հանրային գործերը՝ տեղական բնակչության շահերից ելնելով։
Այս սահմանադրական սկզբունքի հիման վրա ձևավորված Գյումրու տեղական ինքնակառավարումը, սակայն, դարձել է ՀՀ գործադիր իշխանության ուղղակի և հետևողական հարձակման թիրախ։ Վերջինիս նախաձեռնությունը՝ տապալելու Գյումրու տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունը, ըստ էության, պետք է գնահատել որպես հանցավոր գործողությունների համակարգված և շարունակական դրսևորման ձև, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու չարամիտ նպատակին։

Փաստացի, թիրախավորելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, գործադիր իշխանությունը թիրախավորել է նաև գյումրեցիներին, ովքեր արդեն երկար ժամանակ է կրում են զրկանքներ և ենթարկվում են ճնշումների իշխանության ապօրինի գործողությունների հետևանքով։

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմիննները ըստ էության չեն կարողանում իրականացնել իրենց հանձնառությունը: Տեղական ինքանկառավարման ընտրված պաշտոնյաները, որոնք ունեն գործող իշխանությունից տարբերվող կարծիք քաղաքական հարցերի և պետական քաղաքականության վերաբերյալ դարձել են բռնության թիրախ, որի պատճառով չեն կարողանում ստեղծել բարենպաստ միջավայր, որտեղ քաղաքացիները կարող են ամեն օր վայելել իրենց ապրելու և արարելու իրավունքը: 

Գործող իշխանությունների կողմից մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայությունը, ժողովրդավարարական ինստիտուտի` ընտրությունների միջոցով ավագանի և քաղաքապետ ընտրելու իրավունքը արմատախիլ անելը դարձել է «բնականոն» երևույթ: Տեղական մակարդակում այս «բնականոն» երևույթը հանգեցնում է վատ կառավարման, ստեղծում է ավելի խորը անդունդ գործադիր իշխանությունների և համայնքների միջև հարաբերություններում և նպաստում է անվստահության ընդլայնմանն քաղաքական և պետական հաստատությունների նկատմամբ։
2 նոյեմբեր, 2025 թվական

Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փստանջյան

Լրահոս

Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա
ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից
Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել
Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են
Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին
Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ
Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ
Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)
Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի
Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին
Ջուր չի լինելու. Հասցեներ
Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը
Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

Լրացուցիչ նորություններ

...

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում