«Մայր Հայաստանը» մասնակցում է Մայր Աթոռում իրական պատարագին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի նոր «աթոռանիստ վայր» է ստեղծում իր համար, որը ֆեյք նստավայր է․ «Էջմիածնից ուզում են գողանալ հոգևոր մայրաքաղաքի կարգավիճակը»,– ասել է Թևանյանը՝ հավելելով, որ դա «հակաքրիստոնեական» շարժում է։








