Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Օհանավանի Հովհաննավանք եկեղեցու՝ մասնակցելու կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա) մատուցած կիրակնօրյա «պատարագին»:
Զուգահեռ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնվում է Գարեգին Երկրորդի գահակալության 26-րդ տարեդարձը։ Սկևռայի սրբոց մասանց պահարանը բերվեց Մայր տաճար: Մայր Աթոռը լեփ-լեցուն է հավատացյալներով:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռը Ստեփան Ասատրյանին կարգալույծ է հռչակել ու արգելել եկեղեցական ծեսեր կատարել, իսկ կիրակնօրյա պատարագի անցկացումը դեռ նախորդ շաբաթ «հոգեկործան նախաձեռնություն»՝ անվանել՝ հայտարարելով, թե այն Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին պառակտելու փորձ է:








