Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Մայր Հայաստանը» պահանջում է ուժը կորցրած ճանաչել ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը Վաղարշապատի ավագանու ընտրություններում

«Մայր Հայաստան» կուսակցությունը նախաձեռնում է իրավական գործընթաց` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ ասվում է․

«Բանն այն է, որ նախընտրական քարոզչությունը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին, և ինչպես մեկնարկից սկսած, այնպես էլ դրան անմիջապես նախորդող օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ են տրվել ՀՀ ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ, որոնք ունեցել են շարունակական բնույթ, խաթարել են ընտրությունների բնականոն ընթացքը և կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Սա հիմք է ընտրական հանձնաժողովի կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցման որոշումը ուժը կորցրած ճանաչելու համար` համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի:

Ուսումնասիրությունների և ԶԼՄ-ների կողմից հրապարակած տեղեկությունների արդյունքում պարզ է դառնում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ են տրվել հետևյալ էական խախտումները`

  1. Քարոզչական պաստառների փակցնումը ՀՀ ընտրական օրենսգրքով արգելված վայրերում։

  2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից մասնակցությունը նախընտրական քարոզչությանը` ոչ ծառայողական, այդ թվում՝ նախընտրական քարոզչության նպատակներով օգտագործելով նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը: Այս մասով խախտում է նաև հանրային պաշտոններ զբաղեցնող անձնաց մասնակցությունը նախընտրական քարոզչությանը` առանց արձակուրդում գտնվելու:

  3. Վարչական ռեսուրսի համատարած և լայնածավալ օգտագործում, այդ թվում` համայնքային մարմինների և կազմակերպությունների աշխատակիցների ներգրավվումը նախընտրական քարոզչությանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին և 2-րդ համարների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածի մեկնարկին նախորդող օրերին պաստառների համար նախատեսված վահանակների տեղադրման թույլտվության տրամադրում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող սուբյեկտի, որի տեղադրած վահանակների վրա ամբողջ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարածքում փակցված են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պաստառները:

  4. Վաղարշապատ խոշորացված համայնքի Դողս բնակավայրում ընտրությունների նշանակման որոշումից հետո, մասնավորապես, նախընտրական քարոզչության մեկնարկին նախորդող օրը` 2025 թվականի հոկտեմբերի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին համար, այլ թեկնածուների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ «բարեգործական միջոցառում» անվան տակ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված բարեգործության արգելքի խախտում, որի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  5. Վաղարշապատի համայնքապետարանի կառավարման ներքո գտնվող «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճի` «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությանը տրամադրելու արգելք` Վաղարշապատի համայնքապետարանի կողմից: Եվ դա այն դեպքում, երբ «Քաղաքացիական պայմանագրին» նույն դահլիճը տրամադրվել է։

Վերը նշված 5 խումբ խախտումները դրսևորվել են մի քանի տասնյակ դրվագներով և սրանք հիմք են կուսակցության ընտրական ցուցակի գրանցման որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար` համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի:

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը համապատասխան պահանջով դիմում կներկայացնի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին»:

Լրահոս

Յամալը խնդրել է թիմում պահել ընկերոջը
Գիտնականները պարզել են, որ պղպեղի տերևները կարող են դանդաղեցնել ճարպի նստեցումը
Բժիշկը անվանել է պարզ դիետա քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու համար
Բացահայտվել է ֆիզիկական ակտիվության առողջության համար օգտակար լինելու մասին տարածված մի առասպել
Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երեք խաղաղապահներ
WSJ. ԱՄՆ-Իրան հրադադարի բանակցությունները փակուղի են մտել
Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել
Իրանում կործանված ամերիկյան կործանիչի օդաչուներից մեկը փրկվել է
Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԳԱՏԷ-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին հարվածների կապակցությամբ
Քննիչ Հակոբ Հակոբկոխյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել․ ՔԿ
Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում
Սևանի թերակղզում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքը
Հորմուզի նեղուցով առաջին ֆրանսիական նավն է անցել
Ֆրանսիան չի ցանկանում լինել այլ երկրների վասալը. Մակրոն
22-ամյա երիտասարդը փախցրել էր ոչխարներով բարձված մեքենան
Շտապ
18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում
Tasnim. ԱՄՆ-ի կողմից կործանված F-35-ի օդաչուին փրկելու գործողությունը ձախողվել է
ՈՒՂԻՂ․ Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի դրսեվորումները. քննարկում
Դավիթ Մինասյանին տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի դրսեվորումները. քննարկում

Դավիթ Մինասյանին տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն

Դավիթը կոմպլեքս հիվանդություններ ունի. նրան տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ

ՈՒՂԻՂ․ Դավիթ Մինասյանի մոր հրատապ հայտարարությունը. Դավիթի վիճակը վատացել է

Հ1-ը զավթածա իր դաշնակիցների ու ՔՊ կուսակցականների կողմից, ամբողջ դաշտը իրենք են տիրապետում

Որևէ իրական ընդդիմադիր ուժ հնարավորություն չի ունենալու այս համակարգի մեջ լսելի լինել. Կարապետյանց

Էսօր ազգային եկեղեցու նկատմամբ վայրագ հարձակում կա, որեւէ ձեն ու ծպտում չկա

Մենք պահանջում ենք երկու իրավաբանական անձանք քրեական պատասխանատվության ենթարկել

Ընտրությունները չենք խառնում մեր ակցիայի հետ, զուտ ուզում ենք մեր տղաներն էլ 1,5 տարի ծառայեն

Ասելու եմ՝ ընտրության չգնան․ անարդար ա, թող բոլորը 1,5 տարի ծառայեն

Դիմում եմ Պապիկյանին` ինչու՞ պիտի իմ տղան 2 տարի ծառայի, համադասարանցին` 1.5

ՈՒՂԻՂ․ Դադարե'ք դառնալ ՔՊ-ի քարոզչամեքենան. Բողոքի ակցիա` դատախազության շենքի մոտ

Պապիկյանին առաջարկներ ունենք, պայքարում ենք անրդարության համար, պիտի բոլորը հավասար ծառայեն

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով արտահերթ դատական նիստ

Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. պատրա՞ստ ես տղամարդավարի ներողություն խնդրել Կարապետյանից

Արամ Օրբելյանը ներկայացրեց հանձանաժողովի 200 էջանոց որոշումը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ

ՈՒՂԻՂ․ ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսը

Ղարաբաղից եկել, այստեղ «տղամարդլամիշ» են լինում. Փաշինյանն Արցախի գեներալների մասին

Զառանցանքներ են․ Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին, թե արցախցիները փախել են

ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին