Ինչպես տեղեկացրել էինք, այսօր «Մայր Հայաստանը» սկսել է «Մաքուր Վաղարշապատ» ակցիաների շարքը։ Այն մեկնարկել է Էջմիածնի Չարենց թաղամասից։
Ակցիայի ավարտին Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը բեռնատարով տեղափոխել է հավաքված աղբը։








