Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թվային միջավայրում անձնական տվյալների պաշտպանության «խրամատը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Գաղտնիք չէ, որ այսօր թվային աշխարհում գրեթե յուրաքանչյուր գործողություն՝ սկսած սոցիալական ցանցերում հրապարակումներից, առցանց գնումներից, բանկային գործարքներից մինչև առողջապահական կամ կրթական ծառայությունների օգտագործում, ուղեկցվում է անձնական տվյալների մշակումով և թվային հետքով։ Այս տվյալները ներառում են ոչ միայն անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, հասցե կամ հեռախոսահամար, այլև շատ ավելի զգայուն տեղեկատվություն՝ առողջության վիճակ, ֆինանսական տվյալներ, սոցիալական կապեր, ինտելեկտուալ նախասիրություններ, տեղորոշում, կենսաչափական ինֆորմացիա, անգամ առցանց վարքագիծ և մտավոր գործունեության առանձնահատկություններ։


Այս տպավորիչ ծավալները՝ հաճախ անհայտ աղբյուրներով հավաքագրված և տարբեր կառույցների միջև փոխանակվող, ստեղծում են վերահսկման և շահագործման անսահմանափակ հնարավորություններ՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ պետության, երբեմն նաև կիբերհանցագործների և այլ չարամիտ խմբերի համար։ Այս պայմաններում անձնական տվյալների պաշտպանությունը դառնում է ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն։


Անհատը պետք է կարողանա ինքնուրույն վերահսկել սեփական կյանքի թվային հետագիծը, որոշել՝ ով, ինչ նպատակով և որքան ժամանակ կարող է իր տվյալները օգտագործել։ Որպես կանոն՝ հասարակության մեծ մասը մեծապես թերագնահատում է այս խնդրի լրջությունը՝ հաճախ չիմանալով, թե ինչպիսի տվյալներ են հավաքագրվում, ինչպես են դրանք մշակվում, և ինչ ռիսկեր են առաջանում դրանց արտահոսքի, չարաշահման կամ անօրինական օգտագործման դեպքում։


Տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում տվյալների պաշտպանությունը բախվում է մի շարք կառուցվածքային մարտահրավերների։ Նախ՝ տվյալների հավաքագրումն ու օգտագործումը դարձել են տնտեսական զարգացման հիմնական շարժիչներից մեկը։


Համաշխարհային ՏՏ հսկաները, սոցիալական ցանցերը, բանկերը, ապահովագրական ընկերությունները, առողջապահական հաստատությունները ձգտում են առավել մանրամասն և համապարփակ պատկեր ստանալ իրենց հաճախորդների, օգտվողների կամ քաղաքացիների մասին՝ դրա հիման վրա տրամադրելով անհատականացված ծառայություններ, գովազդներ, շահավետ առաջարկներ։


Սակայն տվյալների նման շահագործումը հաճախ անցնում է վերահսկողության սահմանները՝ հանգեցնելով մարդու անձնական կյանքի անխուսափելի մոնիթորինգի, հոգեբանական մանիպուլ յացիաների և նույնիսկ ինքնության գողության կամ ֆինանսական վնասների։


Չնայած տվյալների հավաքագրումը հաճախ ներկայացվում է որպես ազգային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման, հանրային առողջապահության կամ սոցիալական աջակցության արդյունավետ միջոց, բայց առանց հստակ իրավական և էթիկական սահմանների սա կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման, անձնական կյանք ներխուժելուն և ազատությունների սահմանափակման։


Ներկայիս տեխնոլոգիական աշխարհում, երբ արհեստական բանականությունը կարող է վերլուծել անհատի վարքագիծն ու կանխատեսել գործողությունները, վարչական կամ մասնավոր կառույցների կողմից տվյալների չարաշահումն արդեն վերածվում է համաշխարհային կարգի խնդիրների։ Բացի այդ, պետությունների ձեռքում մեծ քանակությամբ տվյալների կուտակումն ու վերլուծությունը կարող է վերածվել սոցիալական վերահսկողության գործիքի։


Ըստ այդմ, անձնական տվյալները կարող են կիրառվել հենց մարդկանց դեմ՝ հատկապես այն դեպքում, երբ նրանք ընդդիմադիր են։ Ու հենց այսպիսի իրավիճակ ունենք այսօր Հայաստանում, երբ իշխանության կողմից ընդդիմության ներկայացուցիչները թիրախավորվում են նմանատիպ գործելակերպով։ Անձնական տվյալների պաշտպանության հարցում մեծ դեր ունի նաև միջազգային գործոնը։


Տարբեր պետություններ անձնական տվյալների պաշտպանության տարբեր ստանդարտներ ու մոտեցումներ են որդեգրում՝ սկսած Եվրոպական միության չափազանց խիստ և մանրամասն կանոնակարգերից, մինչև այնպիսի երկրներ, որտեղ տվյալների պաշտպանության համակարգերը կա՛մ բացակայում են, կա՛մ խիստ թերի են։


Այս առումով հատկապես խոցելի են փոքր երկրները, որտեղ իրավական համակարգը թերի է, հանրության իրազեկվածությունը՝ ցածր, իսկ պետական կառույցները հաճախ չեն հասցնում համընթաց զարգանալ տեխնոլոգիական առաջընթացին։ Հայաստանի դեպքում ևս, չնայած օրենսդրական որոշ նախաձեռնություններին, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք բացեր՝ ինչպես իրավական հարթությունում, այնպես էլ հասարակության իրազեկվածության և տեխնիկական միջոցների մասով։


Արդյունքում, տվյալների արտահոսքի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու տեխնոլոգիական հսկաների կողմից տվյալների չարաշահման վտանգն ավելի քան իրական է։ Մյուս կողմից էլ՝ սրան գումարվում է կիբերհարձակումների վտանգը, որի արդյունքում կարող են շահագործվել քաղաքացիների անձնական տվյալները։


Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որտեղ ներգրավված կլինեն պետությունը, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը և յուրաքանչյուր անհատ։ Նախ՝ անհրաժեշտ է մշտապես թարմացնել և արդյունավետ կիրառել անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը՝ ապահովելով իրապես անկախ վերահսկող մարմնի գործունեություն, խստորեն սահմանելով տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և փոխանցման կարգ, ինչպես նաև խախտումների համար նախատեսելով խիստ պատասխանատվություն։ Մեկ այլ կարևոր ուղղություն է հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը. քաղաքացիները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր իրենց տված կամ հրապարակած տվյալ կարող է օգտագործվել տարբեր նպատակներով, և որ իրենք իրավունք ունեն իմանալ, թե ով, ինչ նպատակով և ինչպես է իրենց տվյալները մշակում, ինչպես նաև պահանջել տվյալների հեռացում, շտկում կամ սահմանափակում։


Պետության և մասնավոր հատվածի, այդ թվում՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների, այլ ծառայությունների անելիքներն, իհարկե, ահռելի են, սակայն նաև պետք է հաշվի առնել, որ անհատն ինքն է պատասխանատու սեփական տվյալների անվտանգության համար։


Ուստի, պետք է ուշադիր լինել՝ ինչպիսի տեղեկատվություն է հրապարակվում, ինչ կայքերում ու ծառայություններում են դրանք նշվում, արդյոք վստահելի են այդ հարթակները, ինչպիսի գաղտնաբառեր են օգտագործվում, արդյոք ակտիվ են երկշերտ նույնականացման գործիքները։ Հարկավոր է գիտակցել, որ այսօր տվյալների անվտանգությունը ոչ միայն տեխնիկական միջոցների, այլև անձնական վարքագծի և ինքնագիտակցության խնդիր է։ Այս համատեքստում կարևոր է այն ըմբռնումը, որ անձնական տվյալների պաշտպանությունը հասարակության համար ուղղակի ժամանակի հրամայական է, որը որոշում է ոչ միայն անհատի, այլև ամբողջ ազգի ինքնության, ազատության և արժանապատվության սահմանները։


Յուրաքանչյուր չպաշտպանված տվյալ կարող է վերածվել պոտենցիալ զենքի՝ օգտագործվելով թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ հանցավոր նպատակներով։ Այս համատեքստում տվյալների պաշտպանության խնդրի անտեսումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ սկսած անհատ քաղաքացու իրավունքների խախտումից մինչև պետության ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք։


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին
Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07
Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան
Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»