Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը գրում է.
Վաղարշապատում մարդ ա վատացել․ ֆեյք պատարագի վկաները Վաղարշապատի ընտրություններով Նիկոլ Փաշինյանի թեկնածու Արգիշտի Մեխակյանը դարձել է էժանագին սադրիչ։ Նա թուրք–ադրբեջանական կամակատար ՔՊ-ի վարտիքի տակ թաքնված հոխորտում է «Մայր Հայաստանի» դեմ։
Արգիշտին պետք է իմանա, որ ինքը ուրացողների դաշինքի թեկնածուն է ու ինչքան էլ փորձի Էջմիածին մտնող ճանապարհի պտտաձողերի վրա իր նկարը պարեցնել (ի դեպ, «Քաղաքացիական պայմանագրի» անունն ու լոգոն շատ փոքր են արել, որ թաքցնեն ՔՊ-ի ականջները), միևնույն է մարդիկ իրեն էլ գիտեն, իր քաղաքական թիմի էությունն էլ գիտեն։
Հ․Գ․Արգիշտի՛, դու էն ասա, ձեր գյուղի հողերն ում և ինչքանով ես օտարել, մեկ էլ՝ էն բորդյուրի քարերի արտադրությունը ում է պատկանում, ում եք առանց մրցույթ շահեցնել տալիս և ինչ գնով։ Դու էդ թալանի թեմային անդրադարձի, ոչ թե վախից մեծացած աչքերով հայտնվի էկրանների վրա։ Մեկ էլ՝ մի խորհուրդ․ հանկարծ չերևաս Մայր Տաճարում։ Քո ու քո նմանների տեղն այլևս Փաշինյանի աղանդում է։
Դու գնա ֆեյք պատարագի մասնակցի, ոչ թե էն մյուս ուրացողի դրածոյի հետ դամքաշություն արա։ Չնայած, իրար արժեք։








