Վեհափառ Հայրապետի կողմից կարգալույծ հռչակված Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված պատարագն ավարտվեց։
Նիկոլ Փաշինյանը անվտանգության աշխատակիցների հետ միասին դուրս եկավ եկեղեցուց։ Հովհաննավանքի առջև հավաքված՝ Փաշինյանի աջակից կանայք նրան դիմավորեցին ծափերով, նրանց մեկը, ենթադրաբար, ինչ–որ թուղթ փոխանցեց վարչապետին։








