Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արագածոտնի թեմի երկու տասնյակ քահանաներ հրաժարվում են վաղը պատարագի ժամին ներկայանալ ՔԿ․ թեմը հայտարարություն է արել


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


25.10.2025թ․


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի (այդ թվում՝ ուշ երեկոյան, գիշեր) մեզ են փոխանցվել Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանի անունից տրված ծանուցագրերի պատճենները, որոնց համաձայն պետք է բոլորս 2025թ․ հոկտեմբերի 26-ին՝ կիրակի օրը ժամը 09:00-ին նույն քրեական վարույթով ներկայանանք քննչական մարմին՝ Երևան քաղաքում:


ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի կատարել ժամերգություններ, ծեսեր, իսկ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին կյանքին:


Հանրահայտ փաստ է, որ յուրաքանչյուր կիրակի մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ բոլոր գործող եկեղեցիներում:


Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ․ հոկտեմբերի 26-ին առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու և այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգևոր պարտականությունները և կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության։


Բացի այդ, բոլորս որպես վկա հարցաքննությանը ցանկանում ենք ներկայանալ միայն փաստաբանների հետ, մինչդեռ ոչ աշխատանքային կիրակի օրով մենք չենք կարողանալու ապահովել փաստաբանների ներկայությունը (քահանաներիցս մի քանիսին նույն փաստաբանն է ներկայացնում, որը նույնպես խոչընդոտ է նույն ժամին հարցաքննությանը մասնակցելու համար):


Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ:


Սրանք հարգելի պատճառներ են, որոնք հաշվի առնելով կոչ ենք անում քննչական մարմնին մեզ հրավիրել հարցաքննության որևէ այլ օր, նախապես՝ առնվազն երկու օր առաջ, ծանուցելով հարցաքննության մասին (ծանուցագրերը հանձնվել են նաև այդ պահանջի խախտմամբ):Հատկանշական է նաև, որ այս ոչ աշխատանքային օրերին մենք հնարավորություն չունենք քննչական մարմնի գրասենյակին որևէ փաստաթուղթ հանձնելու։


Միաժամանակ մեր անհանգստությունն ենք հայտնում Քննչական կոմիտեի վերոհիշյալ վարքագծի վերաբերյալ, որով փորձ է արվում մի ամբողջ մարզ թողնել առանց Սուրբ և Անմահ Պատարագի:


Տեր Մանուկ քահանա Զեյնալյան


Տեր Սարգիս քահանա Սարգսյան


Տեր Հայկ քահանա Քոչարյան


Տեր Նարեկ քահանա Սարգսյան


Տեր Փառեն քահանա Առաքելյան


Տեր Մուշե քահանա Վահանյան


Տեր Հովել քահանա Օհանյան


Տեր Սևակ քահանա Սարիբեկյան


Տեր Համբարձում քահանա Դանիելյան


Տեր Եղիշե քահանա Բարսեղյան


Տեր Զորայր քահանա Կարապետյան


Տեր Ղևոնդ քահանա Գափոյան


Տեր Հայկ քահանա Սահակյան


Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան


Տեր Մկրտիչ քահանա Երանյան


Տեր Վրթանես քահանա Բաղալյան


Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան


Տեր Օշին քահանա Հայրապետյան


Տեր Մխիթար քահանա Ահարոնյան


Արտակ սարկավագ Սաֆարյան


Վահագն սարկավագ Ստեփանյան

Լրահոս

Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

Լրացուցիչ նորություններ

...

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ