Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

14 մլն դրամ,32 հազար դոլար,7 հազար եվրո․ ինչ է հայտարարագրել ԱԺ աշխատակազմի ղեկավարը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, «ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 3-ին՝ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում տեղադրված, 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Դավիթ Առաքելյանը սեփական անշարժ գույք չունի եւ բնակվում է այլ անձին սեփականությամբ պատկանող բնակարանում, որը 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Առաքելյանը 2021 թվականին նվիրատվություն էր ստացել 2016 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա, որը նախորդ տարի վաճառել է 6,6 մլն դրամով։


Ումից է մոտ 7 մլն դրամանոց նվեր ստավել՝ պարզ չէ: ԱԺ աշխատակազմի ղեկավարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 377 հազար դրամ։ Առաքելյանը նաեւ ունի կրիպտոարժույթներ՝ 6,474 FTN։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 32 հազար դոլար, 14 մլն 250 հազար դրամ, 7 հազար եվրո եւ 2 հազար շվեյցարական ֆրանկ։ Հետաքրքիր է թե ինչ եղանակով է վաստակել այս գումարները Առաքելյանը։ Դրանց ծագումնաբանությունը նա չի հայտարարագրել: Տեղեկացնենք, որ Առաքելյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 22 մլն 76 հազար դրամ, որից 15 մլն 376 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 6,6 մլն դրամը մեքենայի վաճառքից ստացված եկամուտն է, իսկ ընդամենը 100 հազար դրամը «այլ եկամուտ» է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ 2024 թվականին Առաքելյանը միանվագ ծախսել է 15,5 հազար դոլար: Ինչ է առել՝ դարձյալ թաքցնում է: Դավիթ Առաքելյանը, լինելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Հիշեցնենք, որ շուրջ 9 ամիս է, ինչ ՀՀ Քննչական կոմիտեն 5 լրագրողի ճանաչել է տուժող՝ ԱԺ օթյակում նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով, սակայն մինչ օրս քայլ չի արվել հանցանքի հրահանգը տվողներին պատասխանատվության կանչելու համար։


«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով 5 լրագրող տուժող է ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է: Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն:


Այս առիթով ՀՀ Քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են ոստիկանության Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով:


Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը. նրանք բոլորը ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են: «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը կոնկրետ անուններ էր տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը՝ ենթադրաբար հրահանգներ տալով:


ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը ենթադրապես տվել է անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, որը օթյակի միջանցքում հետեւել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում օթյակից»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին
Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի համար պարտադիր փաստաթուղթ կա՞՝ Հայաստանին էլ անխոչընդոտ անցում երաշխավորելու համար
WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին
Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07
Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան
Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»